ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեհափառ Հայրապետն իր ծննդյան օրն այցելել է ծանր վիրավորում ստացած զինվորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների եւ նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։
 
Վեհափառ Հայրապետը հայրական իր օրհնությունը բերեց քաջարի զինվորներին եւ նրանց ընտանիքներին, ծանոթացավ վերջիններիս բուժման եւ պրոթեզավորման ընթացքին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացավ, որ ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից եւ վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։
 
Վեհափառն իր խոսքում ընդգծեց, որ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով մշտապես եղել եւ մնում է Հայոց բանակի, հայ զինվորի եւ նրանց ընտանիքների կողքին։ Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց մեր բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն եւ Աստուծո օգնականություն։
 
Այս առիթով Վեհափառ Հայրապետը հայրական իր գնահատանքը բերեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանին եւ Ավստրիայի հայ համայնքի անդամներին հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու եւ վիրավոր զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։
 
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ, որ հանդիպում է ունեցել Ավստրիայի Կարդինալ եւ Վիեննայի Արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ եւ նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր մեր զինվորների հանդեպ հայրական հոգածության եւ խնամքի համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular