ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացատրել է, թե ինչու Հայաստանի արտգործնախարարությունը չի փոխի իր արտաքին քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

info24.ru-ն գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Արարատ Միրզոյանը, որը նախկինում ղեկավարում էր հանրապետության Ազգային ժողովը, փոփոխություններ չի մտցնի երկրի արտաքին քաղաքականության մեջ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ և «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ ՊՆ  հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոն:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել էր Միրզոյանին նշանակման կապակցությամբ: Հայաստանի արտաքին գործերի նոր նախարարի հետ հեռախոսազրույցում նա նշել էր, որ իրենց համատեղ աշխատանքի ընթացքում իրենց միջև կառուցողական հարաբերություններ են զարգացել:

Կորոտչենկոն կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու է ընտրել  հիմնվելով մերձավորության և հավատարմության խոստումների վրա, այն ակնկալիքով, որ Միրզոյանը իր ձեռքում կդառնա «հնազանդ» գործիք, «գրպանային նախարար զրկված ինքնուրուինությունից» և որը «կանի այն, ինչ իրեն կասվի»:

Փորձագետը վստահ է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Միրզոյանի գալով ոչ մի հիմնարար փոփոխություն տեղի չեն ունենա, քանի որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ «հեռու է իրական ազգային խնդիրները հասկանալուց», առաջնորդվում է «ոչ կառուցողական քաղաքականությամբ» և թույլ է տալիս «ազգայնականության պոռթկումներ»: Նա Երևանին խորհուրդ է տվել հոգեպես նախապատրաստվել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի անխուսափելի ստորագրմանը  նախքան Ղարաբաղի հարցով Բաքվի հետ բանակցային գործընթացի վերսկսումը, որին պատրաստակամ լինելու մասին վերջերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular