ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջնագծում պետք է լինեն միայն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հասարակություն-Բանակ-Պետություն» խորագրով:

Բանախոսները կարևորեցին նման քննարկումների անհրաժեշտությունը ռազմաքաղաքական այս փուլում, երբ թշնամական պետության գործողություններն անկանխատեսելի են և ամեն պահ կարող է ռազմական պրոցեսը նոր թափ առնել Հայաստանի և Արցախի սահմանին:

Քննարկման ընթացքում նշվեց նաև, որ «Միասնություն» շարժումը տարբերվում է քաղաքական ներկապնակում գործող այլ ուժերից նրանով, որ հասարակության մեջ առկա խնդիրները դնում է բաց, հրապարակային, բովանդակային քննարկման, ինչի արդյունքում քաղաքական դաշտին իմպուլսներ է հաղորդում, վեր է հանում արմատացած խնդիրները և հիմնվելով մասնագիտական վերլուծությունների ու տեսակետների վրա՝ կազմում լուծման ճանապարհային քարտեզ:

Խոսելով բանակում տիրող արատավոր երևույթների մասին, «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը թվեց այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ զինվոր-սպա փոխհարաբերությունները, կոռուպցիան, զինվորների արհեստավարժության ցածր մակարդակը:

Արման Վարդանյանի խոսքով՝ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին՝ բանակում ունենք խոցելի տեղեր, ինչպես նաև առկա են ազգային անվտանգությանն ուղղված հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ: Նշեց նաև, որ իրենց համար տաբու համարվող թեմաներ չկան, և միայն բաց, հրապարակային քննարկումների ու քննադատության ճանապարհով կարելի է հասնել խնդիրների ավելի արագ լուծմանը:

«Շատ կարևոր եմ համարում այս շրջանում անցումը՝ գոնե կիսապրոֆեսիոնալ բանակի: Առաջին գծում են 18 տարեկան երիտասարդներ, ովքեր չունեն հմտություններ, փորձ: Ճիշտ չէ ամեն ինչ բարդել արտաքին թշնամու վրա, մենք այսօր ունենք ներքին թշնամիներ, որոնք անում են այնպես, որպեսզի բանակը մնա կոռումպացված, բացասական երևույթներն արմատախիլ չարվեն և իրենք շարունակեն իրենց բարեկեցիկ կյանքը՝ ի հաշիվ մեր զինվորների, մեր հերոսների կյանքի:

Մենք կարծում ենք՝ գոնե առաջին գծում պետք է ունենաք պրոֆեսիոնալներ, ովքեր անառիկ կպահեն մեր սահմանը: Կարևոր է, որպեսզի պրոֆեսիոնալների ջոկատը բարձր վարձատրվի, ունենա լավագույն կենսապայմանները, վստահ լինի՝ ինչպես ինքն է պաշտպանում հայրենիքը, այնպես էլ հայրենիքն է պաշտպանում իրեն: Այսօր, ցավոք սրտի, դա մենք չունենք»: 

Արման Վարդանյանը նաև անհրաժեշտություն է տեսնում՝ ստեղծելու արագ արձագանքման ջոկատներ, որոնք թշնամու ծավալած գործողությունների ընթացքում արագ կարձագանքեն, կլինեն ամենաթեժ կետերում և տեղում ճիշտ լուծումներ կտան: 

Քննարկմանը հնչած կարծիքներն ու առաջարկությունները հետագայում կարտացոլվեն «Միասնություն» համազգային շարժման ծրագրային հիմնադրույթներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular