Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
NEWS.am-ը «Հայպետհիդրոմետից» տեղեկանում է, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը Երևանում կլինի +20+22, իսկ վաղը ցերեկը +343 +36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +29,
Կոտայքի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +24 +29,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +17 +19, ցերեկը` +31 +33,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +29,
Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը` +26 +29,
Տավուշում գիշերը` +13 +18, ցերեկը` +24 +29,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +24 +29,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը` +33 +35,
Արարատում գիշերը` +17 +21, ցերեկը` +35 +37,
Արմավիրում գիշերը` +17 +21, ցերեկը` +354 +37,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +35 +37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +34 +37,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +25 +29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +22, ցերեկը` +33 +37: