ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու հրաժարվում է բանակցել անդամների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն իրականացնել զինյալների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ով Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում աշխատել են ԵՄ կառույցների համար:
«Մենք բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն ամենից առաջ մենք դրանք կչափենք նրանց արարքներով ու գործողություններով»,- Reuters-ի փոխանցմամբ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել Աֆղանստանի համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը: