Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր ևս շարունակվեց․ ոստիկանությունն ուժ կիրառեց, կան բերման ենթարկված քաղաքացիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր շարունակվեց։ Բնակիչների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկաններն ուժ կիրառեցին բնակիչների նկատմամբ, ոմանց էլ բերման ենթարկեցին։
Նշենք, որ բնակիչները համոզված են, որ շենքն ապօրինի է կառուցվում։ Նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն, որն ունենալու է ստորգետնյա կայանատեղի։
Երեկ ևս քաշքշուկ է եղել քաղաքացիների և ոստիկանների միջև։
Նշենք, որ բերման ենթարկված քաղաքացիներին տեսակցելու համար Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին։