ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտության ու կեղծիքի սիմվոլները չեն կարող երկիր ու բանակ վերականգնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պատերազմի պարտության պատճառն այն էր, որ բոլորս էլ թերացել ենք, հարկեր չենք մուծել, ընտրություններ ենք կեղծել, Արցախ չենք գնացել»,- Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է ասում։

Ըստ Հովհաննիսյանի՝ «այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր իդեալական բանակ, կրթված սպայական համակարգ և միայն իր սխալներով տարավ պարտության, խնդիրներն ավելի խորն են...Հիմա էլ ժամանակը սխալ ենք օգտագործում, «ռազբորկաներով», մեղավոր նշանակելով ենք զբաղված, փոխանակ զբաղվենք սխալների վերհանմամբ, բանակը արագ կարգի բերելով»: Ոսկե խոսքեր, ինչ խոսք։ Կարևորը, սակայն, բովանդակությունը չէ, այլ թե ով է ասում։

Պատերազմի ողջ ընթացքում ժողովրդին կեղծիքով ու ստով սնած, երկիրն ու բանակը անփառունակ պարտության տարած մարդիկ չեն կարող և պարզապես իրավունք չունեն զբաղվելու բանակի վերականգնման գործով։ Պարտության, ստի սիմվոլները ի վիճակի չեն որևէ բան կառուցելու։ Նրանք կարող են միայն ապականել, ինչպես ապականեցին «Հաղթելու ենք» կարգախոսը, ինչպես ապականեցին երեք տասնամյակ ստեղծված ու փայփայած բանակը, նախորդ սերնդի հաղթանակները։ Իհարկե, այսօր թիվ մեկ խնդիրը պարտությունից ուշքի գալն է, բայց դա չեն կարող անել նիկոլփաշինյաններն ու արծրունհովհաննիսյանները, չեն կարող անել «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաները, որոնք Հայաստանի Հանրապետության պարտության գլխավոր մեղավորներն են։

Դա կարող է անել մի իշխանություն, որը ցավոտ ու արագ բարեփոխումներ իրականացնելու կամք կունենա, վճռականություն կդրսևորի, գլխիկոր չի կանգնի թշնամու առջև։ Այդպիսի իշխանությունը կկարողանա նաև պարզել պատերազմի մեղավորներին։ 9 ամիս է անցել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ որևէ փաստ չի ներկայացրել իր ասած դավաճանության մասին, որևէ մեկին մեղադրանք չի կարողացել առաջադրել։

Նորայր Առաքելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular