ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … զուգարանի թուղթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս բոլորն են ամեն օր օգտագործում զուգարանի թուղթ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է այն հայտնվել: Արտաթորելուց հետո հետույքը մաքրելու նյութը որոշվել է կապված մարդու բնակության վայրից, իսկ այն թե երբ է առաջին անգամ մարդը դա արել, բնականաբար անհայտ է: Առափնյա տարածքներում, նախքան զուգարանի թղթի գյուտը, օգտագործվել են խեցիները: Հավայան կղզիներում թղթին փոխարինել են չորացրած կոկոսի կեղևները: Բնականաբար անտառային տարածքներում, կամ ընդհանրապես բնության գրկում օգտագործվել են ծառերի և խոտաբույսերի լայն տերևները: Իսկ եթե մարդը  ծնվել է հարուստ ու բախտավոր  թագավորական ընտանիքում, ապա անպայման օգտագործել է ժանյակյա կամ բրդե կտորներ: Հին Հռոմի ցանկացած հանրային զուգարանում միշտ եղել են փայտիկներ, որոնց վրա սպունգ է եղել ամրացված և դրված աղաջրի  դույլի մեջ: Այնտեղ հարուստ մարդիկ կտորեղենը գերադասել են սպունգից, իսկ վարդի ջուրը աղաջրից: Գաղութային Ամերիկայի բնակչությունը օգտագործել է եգիպտացորենի ցողուններ: Զուգարանի թղթի պատմության մեջ նոր փուլ է սկսվել 1700-ական թվականներից: Այդ ժամանակ մարդիկ սկսել են օգտագործել օրաթերթերը և ամսագրերը, որոնք այդ ժամանակ արդեն հասանելի են եղել հանրությանը: Կարելի է ասել, որ Գուտենբերգը թերթերի տպագրության իր գյուտով,  նաև հայտնագործել է զուգարանի թուղթը: 19-րդ դարում Ամերիկայի քաղաքացիների շրջանում Sears կատալոգը շատ տարածված է եղել: Այն պարզապես մեխից կախել են զուգարանում, և նրա էջերից ստացվել է շատ փափուկ զուգարանի թուղթ (100 թերթ): Այն բանից հետո, երբ տպագրության համար սկսել են օգտագործել փայլուն հաստ թուղթ  (1930 թվական)՝ կատալոգը դադարել է պահանջված լինել: Զուգարանի թուղթն առաջին անգամ սանիտարահիգիենիկ նպատակներով օգտագործել են Չինաստանում: Ավելի վաղ այս ամենի մասին հիշատակվել է մ.թ. ա. 589 թվականին: 1391 թվականից կայսերական արքունիքում տարեկան օգտագործվել է 720 հազար թերթ զուգարանի թուղթ (61x91 սմ), ինչպես նաև 15 000 հատուկ հաստ, փափուկ և նուրբ  թուղթ (19,4 սմ), որը նախատեսված է եղել կայսեր ընտանիքի համար: Առաջին անգամ 1857 թվականին է նյու-յորքցի գործարար Ժոզեֆ Գայետին արտադրել զուգարանի թուղթ` կոկիկ, քառակուսի կտրված և տուփերում փաթեթավորված: Նա այնքան է տպավորվել իր գյուտով, որ իր անունը տպագրել է յուրաքանչյուր թղթի վրա: Որպես այդպիսին` զուգարանի թուղթը (գլանաթղթի տեսքով) հայտնաբերվել է 1880-ական թվականներին բրիտանացի  Օկլոկի կողմից և կոչվել է «թղթե փաթաթուկ»: Զուգարանի գլանաթղթի առաջին սերիական արտադրությունը սկսվել է 1890 թվականին ԱՄՆ-ի թղթի գործարանում, որը պատկանել է Արթուր Սքոթին և կոչվում է Scott Paper, սակայն, որքան էլ որ զարմանալի է, գործարանի անունը նշված չի եղել այդ արտադրանքի վրա: Անցքերով մասերի բաժանված գլանաթղթով զուգարանի թուղթը հորինել է գերմանացի գործարար Հանս Կլենկը 1928 թվականին: Յուրաքանչյուր գլանաթղթում նախատեսված է եղել հազար թերթիկ` իրարից փորվածքով բաժանված: Կլենկը կասկած չուներ «փաթաթուկ»-ի արդյունաբերական արտադրության անհրաժեշտության մեջ, և 1928 թվականին նա Լյուդվիգսբուրգ քաղաքում գործարան է հիմնել: Գործարանի անվան համար նա կիրառել է իր անվան և ազգանվան առաջին տառերը` Hakle: Բացի այդ, նրա գլխում հոգեբանական տեսանկյունից մի փայլուն և արդյունավետ գաղափար է ծագել, և որպես գովազդային կարգախոս օգտագործվել է «Օգտագործեք Hakle և Դուք ստիպված չեք լինի գործածել «զուգարանի թուղթ» բառերը»: 15 տարի անց Լոնդոնում գտնվող սուրբ Էնդրյու թղթի գործարանը արտադրել է առաջին երկշերտ զուգարանի թուղթը, որը տարբերվել է այլ թղթերից իր բարձրորակ փափկությամբ և ամրությամբ: 20-րդ դարի վերջում շատ արդյունաբերողներ սկսել են արտադրել զուգարանի խոնավ թուղթ: Զուգարանի խոնավ թուղթը, ինչպես երևում է, սկսել են արտադրել խոնավ անձեռոցիկների ընդօրինակմամբ, բայց, ի տարբերություն դրանց, նրանք արագ են լուծվում ջրում:

Կ.Խաչիկյան





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular