ԱՊՀ-ի գծով փորձագետ Սկորիկովը բացատրել է Սանդուի և Փաշինյանի քաղաքականությունների միջև առկա որոշիչ տարբերությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆglas.ru-ն գրում է, որ ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Իվան Սկորիկովը կարծիք է հայտնել, որ հազիվ թե ճիշտ լինի զուգահեռներ անցկացնել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի գործունեության և Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության միջև:
Սկորիկովի խոսքերը ցիտել է Դաշնային լրատվական գործակալությունը: Սկորիկովը մասնակցելով Ռուսաստանի Դաշնության և Մոլդովայի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ քննարկմանը մերժել է Սանդուի և Փաշինյանի համեմատությունը նման համատեքստում: Ըստ նրա հայ առաջնորդը մի անգամ իշխանության է անցել հակառուսական հռետորաբանության միջոցով, սակայն պետական ամենաբարձր պաշտոնում գտնվելու ընթացքում վերակողմնորոշվել է դեպի Մոսկվա, իսկ իրավիճակը Մոլդովայում բոլորովին այլ է. Սանդուի քաղաքական կուրսը ենթադրում է կողմնորոշում դեպի Արևմուտք, առաջին հերթին դեպի Ռումինիա և Եվրամիություն: Ի տարբերություն Հայաստանի վարչապետի, որը չի կարող ոչինչ անել առանց Ռուսաստանի, Սանդուն ինչ որ բանի վրա կարող է հույս դնել Կրեմլի հետ առճակատում սկսելու համար, և նա պատրաստ է դա անել: Այդպես է պարզաբանել իր միտքը վերլուծաբանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը