ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ծրագիրն ավելի շատ ընդհանուր կենացների, ցանկությունների շարադրանք է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարական ամբողջ կազմը արդեն պարզ է։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը` Արմեն Բաղդասարյանը ասել է․ «Կարևորագույն նշանակումը եղավ երեկ, երբ Արարատ Միրզոյանը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվեց, բայց այս մասով չեմ կարող բան ասել, որովհետև, քանի դեռ հայտնի չէ նպատակը, հայտնի չեն նաև խնդիրները, որոնք դրված են ԱԳՆ-ի առջև, չենք կարող ասել՝ նրա նշանակումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նշանակվեր այդ առանցքային պաշտոնին: Իսկ ընդհանրապես, կադրային քաղաքականությունը պետք է համապատասխանի կառավարության ծրագրին, այսինքն՝ սկզբից պետք է ունենայինք կառավարության ծրագիրը, հետո հասկանանք, թե ովքեր կարող են այն իրականացնել հնարավորինս լավ: Կառավարության ծրագիրն ավելի շատ ընդհանուր կենացների, ցանկությունների շարադրանք է, քան որևէ կոնկրետ գործողության, այդ պատճառով էլ որևէ բան ասել կադրային քաղաքականության մասին չեմ կարող»։

Անդրադառնալով այն հարցին ,թե կառավարության հնգամյա ծրագրում արդյո՞ք քաղաքագետը հուսադրող, կետեր չի տեսել` Արմեն Բաղդասարյանը պատասխանել է․ «Չգիտեմ՝ իրատեսակա՞ն է հուսադրող բան տեսնել, թե՞ ոչ, որովհետև Հայաստանի հասարակությունը չգիտի, թե իրականում ինչ չհրապարակված պայմանավորվածություններ են եղել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 12-ին: Ընդհանուր կետերը գիտենք, բայց դրանցում տարընթերցումներ կան՝ մենք մի բան ենք հասկանում, Ադրբեջանը՝ այլ։ Օրինակ՝ նրանք փախստականների վերադարձ ասելով հասկանում են, որ փախստականները պետք է վերադառնան Սյունիք, Գեղարքունիք, իսկ քանի դեռ այդ հարցերում հստակեցում չկա, այս իշխանություններն էլ մտադրված չեն հստակեցման, հետևաբար չգիտեմ՝ լավատեսության հիմքեր ունենա՞նք, թե՞ չէ: Մի բան գիտեմ, որ Հայաստանը հիմա պիտի պարզապես իր բոլոր ուժերը մոբիլիզացնի հավանական նոր պատերազմի դեմն առնելու ու մեր սահմանները պաշտպանելու համար: Մեր թիվ մեկ խնդիրը սա պետք է լինի և ոչ թե խաղաղության մասին դեկլարատիվ հայտարարություններ անելը»։

Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular