ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ բումերանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհավանական հին պատմություն ունի բումերանգը որպես զենքի տեսակ: Պարզվում է, որ բումերանգներ օգտագործել են դեռ վերին պալեոլիթի դարաշրջանում: Ուղղակի դրանք բումերանգ կոչվելիս չեն եղել: «Բումերանգ» բառի առաջին պաշտոնական փաստաթղթավորված կիրառումը եղել է 1822 թվականին: Այդ անվանումը վերցվել է Ավստրալիայի ներկայիս Սիդնեյ քաղաքից ոչ հեռու ապրող տուրուվալ ցեղի լեզվից (Ավստրալիայի աբորիգենները բազմաթիվ ցեղեր և լեզուներ են ունեցել՝ մոտ 250 տարբեր լեզուներ):  Տուրուվալները ունեցել են  «նետելու փայտի» նաև այլ անվանումներ, բայց կոնկրետ բումերանգ են կոչելիս եղել վերադարձող «նետելու փայտը»: Ներկայումս համարվում է , որ կան երկու տեսակի բումերանգներ՝ վերադարձող և չվերադարձող: Բումերանգի վերադարձող տեսակները ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և/կամ նպաստել վերադառնալ այն մեկնարկի վայր։ Առաջ ենթադրվում էր, որ հենց Ավստրալիայում է հորինվել վերադարձող բումերանգը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ հին եգիպտական և եվրոպական բումերանգները նույնպես  վերադառձող են եղել։ Ամենահին բումերանգները օգտագործվում էին վերին պալեոլիթի ժամանակաշրջանից, ինչպես վկայում են ժայռապատկերները Ֆրանսիայում: Համապատասխան բովանդակությամբ նմանատիպ ժայռապատկերներ կան նաև Ավստրալիայում։ Նրանց տարիքը 50000 տարեկան է:

Ամենահին բրածո վերադարձող բումերանգը հայտնաբերվել է լեհական Կարպատներում՝ Օլազովա քարանձավում, այն ավելի քան 18 000 տարեկան է: Այս բումերանգը փորձարկել են և պարզել, որ այն իրոք վերադարձող բումերանգ է: Ընդ որում Ավստրալիայի հնագույն վերադարձող բումերանգի գտածոները 10 000 տարեկան են։  Եվրոպայում օգտագործվելիս  է եղել մի զենք, որը կոչվելիս է եղել cateia կամ նետելու լախտ: Այդ զենքը օգտագործելիս են եղել թռչունների որսի համար: Այն դժվար էր եղել հեռու նետել, որովհետև ծանր էր, բայց չնայած դրան այն վերադառնում էր՝ իհարկե եթե նետողը վարպետ էր: Եգիպտոսում ևս օգտագործելիս են եղել բումերանգներ՝ նաև վերադարձող:  Թութանհամոն փարավոնի դամբարանում անգամ գտել են բումերանգների հավաքածո, որոնց մեջ եղել են նաև վերադարձող բումերանգներ: Բումերանգների պատրաստման և օգտագործման աստիճանական ավարտը հավանաբար սկսվել է նետ և աղեղի հայտնագործությունից հետո: Այդ զենքի տեսակը ժամանակի ընթացքում մոռացվել է Եվրոպայում և Ասիայում:  Ավստրալիայում բումերանգները տարածված մնացել են  այն պատճառով, որ այնտեղ գործածության մեջ չեն մտել նետն ու աղեղը, որպես շատ ավելի արդյունավետ զենք որսորդության և պատերազմի ժամանակ։ Սակայն, Ավստրալիայում ևս բումերանգը  օգտագործվել է ոչ ամենուր, քանի որ  դրանով անհնար է  որսորդությամբ զբաղվել անտառային տարածքներում։ Այնուամենայնիվ բումերանգ ունեցել են բոլորը , և այն եղել է  ունիվերսալ իր: Ի դեպ բացի վերադարձող բումերանգները Ավստրալիայի աբորիգենները ավելի շատ օգտագործելիս են եղել չվերադարձող բումերանգներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular