ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում պարտված երկրի իշխանությունը մտադիր է կրճատել զինծառայության ժամկետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատերազմում պարտված երկրի իշխանությունը մտադիր է կրճատել զինծառայության ժամկետը։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան: Ըստ այդմ, Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:
 
«Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում:
 
Ծրագրում, իհարկե, չի նշվում, թե ինչ ժամկետով են կրճատելու զինվորական պարտադիր ծառայությունը։ Ընդգծենք, որ սա հերթական անհեթեթ և վտանգավոր քայլն է, որը ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանությունը։ Տնտեսական բարդ վիճակում հայտնված և պատերազմում պարտված երկրում գրեթե անհնար է բավարար միջոցներ գտնել և անհրաժեշտ քանակությամբ պայմանագրայիններ զորակոչել զինված ուժեր, իսկ զինծառայության ժամկետի կրճատումը սպառնում է նվազեցնել ՀՀ ԶՈՒ անձնակազմի թիվը։ Առանց այն էլ վերջին տարիներին բանակի թվակազմը նվազել էր՝ երկրում ծնելիության մակարդակի նվազման, արտագաղթի, խաղաղ և ռազմական դրության պայմաններում զոհերի մեծ թվի պատճառով։
 
Նաև բարդ է լինելու շահագրգռել շարքային քաղաքացուն, որ նա թեկուզ գումարի դիմաց զորակոչվի բանակ, հատկապես երբ զինվորականների ռոճիկը չափազանց փոքր է։ Երեք տարվա ընթացքում գործող իշխանությունը բանակում կարող է հպարտանալ միայն սննդի գործընթացի կազմակերպմամբ, թեև դա էլ խիստ վիճահարույց է՝ հաշվի առնելով պատերազմի ժամանակ ծագած լոգիստիկ խնդիրները, դիրքեր սնունդ հասցնելու անհնարինությունը։ Իսկ բանակից արատավոր բարքերն արմատախիլ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, սպառազինության ձեռքբերման առումով այս իշխանությունը հպարտանալու որևէ առիթ չունի։ Եվ այժմ, ձեռնարկելով այս վտանգավոր քայլը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական հարվածն է հասցնում ՀՀ Զինված ուժերին։
 
Դավիթ Զաքարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular