Իրավիճակը վերահսկելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, օրական արդեն 500-ից ավելի նոր դեպքեր են արձանագրվում։ Պատկան մարմիններն արդեն պարտադրում են փակ տարածքում դիմակ կրել։
Այս թեմայով զրուցել ենք բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանի հետ։ Հարցին, թե վարակաբանն ինչպե՞ս է գնահատում համաճարակային իրավիճակը երկրում Արմեն Օհանյանը պատասխանել է․ «Համաճարակային իրավիճակը բնական է, որ պետք է սրվի, քանի որ հակահամաճարակային ոչ մի միջոցառում չի իրականացվում, ընդ որում՝ պետական մակարդակով, և, բացի այդ, ոչ էլ մարդիկ են հետևում կանոններին։ Վարակակիրների թվի բարձրացումը արտերկրից վարակակիրների ներհոսքի հետևանք է, և դրա դեմ ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի իրականացվել։ Բայց կարող եմ ասել, որ թվերը կատաստրոֆիկ չեն և միանգամայն վերահսկելի իրավիճակ է, և այս փուլում պարտադրել դիմակ կրել փակ տարածքում, լուրջ չէ ու չի կարող նպաստել, որ համաճարակը կանգնի։ Հիվանդանոցներում գերծանրաբեռնված իրավիճակ չկա, և հիմա պարզապես պետք է փորձել տեմպը նվազեցնել»։
Սոնա Գիշյան