ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել ավելի քան 200 ընտանիքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջուր են հասցրել Ստեփանակերտում և Արցախի հեռավոր շրջաններում բնակվող  ավելի քան 200 ընտանիքների: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Արդեն տասներորդ օրն է, ինչ ջուր չկա։ Անչափ շնորհակալ ենք, որ ջուր բերեցիք։ Այն միշտ չի հերիքում, հատկապես՝ ամռանը։ Մենք երկրորդ հարկում ենք ապրում, վեց հոգի ենք։  Շատ շնորհակալ ենք ջրի համար և ոչ միայն ջրի, ամեն ինչի համար ենք շնորհակալ»,-ասել է Լեռնային Ղարաբաղի բնակչուհի Ալինա Հակոբյանը։

Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները մոտ 15 տոննա խմելու ջուր են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

«Ուզում եմ ասել, որ մեզ համար շատ դժվար էր ջուրը հանել չորրորդ հարկ։ Դույլերով այգի և տարբեր տեղեր էինք գնում, որպեսզի ինչ-որ կերպ ջուր հայթայթեինք։ Բակում ոչ մի անգամ ջրատար մեքենա չի եղել։ Դուք եկաք և ջուր բերեցիք, շատ շնորհակալ ենք։ Վերջապես ձեր ջրատար մեքենայից մի քիչ ջուր վերցրինք։ Ուզում եմ, որ դուք երկար մնաք այստեղ»,-ասել է Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Աբրահամյանը։

Մինչև ջրային կայանի նորոգման-վերականգնողական աշխատանքների ավարտը և խողովակաշարի անցկացումը Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և շրջաններում խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին ջրով կապահովեն:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել Ստեփանակերտ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների դիմումի կապակցությամբ խմելու ջրով ապահովել տեղի բնակչությանը: Կազմվել է ջրի ամենօրյա փոխադրման ժամանակացույց։ Այսօրվա դրությամբ շուրջ 10 տոննա խմելու ջուր է տրամադրվել տեղի բնակչությանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։

Ռուս խաղաղապահները նաև ապահովում են անվտանգությունը Մարտունու շրջանի արտեզյան հորից ջրագիծ անցկացնելու ընթացքում՝ Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայրերի բնակիչներին ջուր մատակարարելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular