ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ձգտում է դեպի Իրան․ Երևանը ուղիներ է փնտրում «թուրքական պարկ»-ի մեջ չհայտնվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ն գրում է, որ հայ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Նախիջևանի (Զանգեզուրի) միջանցքը պետք է անպայման ներառի նաև Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կապը:

Այդ մասին հայտարարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և արտախորհրդարանական «Ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի  Նախիջևանի միջանցքի ապագան ամենավիճահարույց հարցն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: Սարգսյանի խոսքով  Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հասնել միակողմանի ապաշրջափակման, որպեսզի Հայաստանին գցեն «թուրքական պարկ»-ի մեջ: Հայաստանին, սակայն, անհրաժեշտ է Իրանի հետ կապ, որը կապահովի բեռնափոխադրումներ դեպի Պարսից և Օմանյան ծոցերի նավահանգիստներ: Միևնույն ժամանակ, Հայաստանի և Իրանի տրանսպորտային կապը բացարձակապես ոչ թե քաղաքական, այլ տնտեսական խնդիր է: Այդ ծրագրի համար պարզապես կարող է բավարար գումար չլինել: Դեռևս 2012 թվականին նախատեսվում էր Հայաստանի Մեղրիի տարածաշրջանով կառուցել նոր երկաթուղի դեպի Իրանի Մարանդ քաղաք, որը պետք է դառնար Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը: Ներդրողը պետք է լիներ ԱՄԷ -ում գրանցված Rasia FZE ընկերությունը:

Սակայն Երևանը խզել է ներդրումային պայմանագիրը, և նախագիծը, որն այն ժամանակ գնահատվել էր 3 մլրդ դոլար: Ներկայումս այդ ծրագրի ընթացիկ արժեքը դժվար է անգամ գնահատել: Ամեն դեպքում, դրա ֆինանսավորումը հնարավոր է միայն միջազգային հիմնադրամներից: Օրինակ  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎBԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱBԲ) ֆինանսավորել են Վրաստանի Ռազմավիրական մայրուղու արդիականացումը: Այսինքն, Հայաստանն ամեն դեպքում կհայտնվի քաղաքական կախվածության մեջ՝ եթե ոչ Բաքվից և Անկարայից, որից վախենում են հայ քաղաքական գործիչները, ապա Բրյուսելից և Պեկինից, որոնք միջոցներ կհատկացնեն անդրսահմանային ենթակառուցվածքների ստեղծման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular