ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված ուժերը վերահսկում են երկրի սահմանները. ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրադրության վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ ասելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ինչպես արևելյան սահմանագոտում, այնպես էլ՝ Երասխ-Սադարակ ուղղությամբ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

«Ես խմբակցությունների անդամներին ներկայացրեցի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ու ներկա դրությամբ ինչպիսին է այն: Կարող եմ փաստել, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում. հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և Զինված ուժերին, մեր բանակին առաջադրված այդ խնդիրը մենք կատարելու ենք պատվով», - ասել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը, ի դեմս խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, օգոստոսի 17-ի նիստին առաջարկել էր փակ կամ բաց ռեժիմով քննարկել սահմանային իրավիճակը՝ հաշվի առնելով տիրող լարվածությունը, գրանցված նոր միջադեպերը և ստացվող իրարամերժ տեղեկությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular