ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան, Մոսկվայում անհանգստացել էին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևը նորից հայտարարել է, որ Զանգեզուրն ու Սևանն իրենց պատմական հողերն են, և իրենք վերադառնալու են այնտեղ, ու դա երկրորդ փուլն է լինելու: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե այս սպառնալիքները ինչ վտանգներ ունի թուրքագետը պատասխանել է․ «Ես վտանգ չեմ տեսնում, ուղղակի ափսոսում եմ սահմաններին զոհված մեր զինվորների համար: 44-օրյա պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ Պուտինի նախաձեռնությունն էր, ոչ թե Ալիևի: Ինչու էր նախաձեռնել՝ որպեսզի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից դուրս մղի Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Դրա համար էլ շատ արագ գործեց, իսկույն բերեց այսպես կոչված խաղաղապահ զորքեր տեղակայեց, որոնք իրականում հայկական կողմի համար ավելի քան պատժիչ ջոկատներ են:  Երբ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան, Մոսկվայում անհանգստացել էին: Գիտեք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, Մոսկվայից պահանջել էր հայ-ադրբեջանական սահմանի 1922-1923 թվականների ռազմական քարտեզները: Մակրոնն էլ, գիտենք՝ կոչ էր արել, որ կողմերը վերադառնան 1994 թվականի սահմաններին: Հիմա Մոսկվան անհանգստացած է, որ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերադառնան, ինքը չի կարող իրականացնել իր ծրագրերը Հարավային Կովկասում:  Դրա համար էլ հանձնարարում է Բաքվին՝ Հայաստանը միշտ սպառնալիքի տակ պահել, որ շանտաժի ենթարկի Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ առանց հաշվի առնելու, որ այդ երկրները ոչ միայն Ալիևի, այլև Պուտինի շանտաժներին չեն ենթարկվում: Ամբողջ պատմությունը դա է:  Մյուս կողմից տեսնում ենք մեր կառավարության անհետևողական քաղաքականությունը, այսինքն՝ մինչև հիմա դեմքով շրջվել են Մոսկվայի կողմը ու նայում են, թե Կրեմլից ինչ հայտարարություններ կհնչեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular