ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք երկու տարբեր իրականությամբ ապրող Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իր զավթողական ոճի հայտարարությունները, բայց պաշտոնական Երևանն այդպես էլ չի արձագանքում Իլհամ Ալիևի այդ հայտարարություններին։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Հարցին, թե ո՞րն է լռության պատճառը քաղաքագետը ասել է․ «Ընդհանուր առմամբ՝ բացատրում եմ Հայաստանի իշխանության ոչ ադեկվատությամբ։ Մենք ունենք երկու տարբեր իրականությամբ ապրող Հայաստան․ մեկում իշխանությունը պատրանք է ստեղծում, թե կյանքն ընթանում է բնականոն հունով, նախարարներ են նշանակվում, պաշտոնյաներ, պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների, իսկ մյուս Հայաստանը սահմանամերձ գյուղերում է, առաջնագծում, որտեղ անընդհատ հնչում են կրակոցներ, ունենում ենք զոհեր։ Տպավորություն է, որ երկրորդ Հայաստանում իշխանություն չկա, բացակա է։ Երբեմն-երբեմն լսում ենք Նիկոլ Փաշինյանի ինչ-որ հայտարարություններ՝ գործադիրի նիստի ժամանակ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս պատասխաններ եղած հարցերին։ Երբեմն էլ այդ հայտարարությունները ծիծաղելու աստիճան պրիմիտիվ են, օրինակ՝ երբ Փաշինյանը պարբերաբար ասում է, եթե ՀԱՊԿ-ն այսինչ բանը չանի, կդիմենք ԵԱՀԿ-ին, դա ինձ մոտ պրիմիտիվության տպավորություն է թողնում, որովհետև չի կարելի ռուսների հետ այդպիսի քողարկված շանտաժով խոսել, դա լուրջ չէ։ Լռության առաջին պատճառը թերևս այս է՝ Հայաստանի իշխանության անադեկվատությունը։ Բացի այս, Հայաստանի իշխանությունը չունի արտաքին քաղաքականության որևէ կոնցեպցիա, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս իշխանությունը նաև տակավին չի հասկացել Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, որովհետև չի կարելի այս հարցում հակադրել Ռուսաստանի ու Ֆրանսիայի շահերը, ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի, ընդհակառակը՝ պետք է խուսափել նման սուր անկյուններից»։

Հարցին, թե արդյո՞ք սահմանային այս լարվածությունը, լայնամասշտաբ պատերազմի վերածվելու նախադրյալներ ունի քաղաքագետը պատասխանել է․ «Լայնածավալ պատերազմի, իհարկե, ո՛չ։ Մենք հիմա գործ ունենք սողացող պատերազմի հետ, որը շատ ավելի վտանգավոր երևույթ է մեր տիպի երկրների համար, քան լայնածավալ պատերազմը։ Որովհետև վերջինի դեպքում հասարակությունը մոբիլիզացվում է, իսկ այս պարագայում անընդհատ լարվածությունը ստիպում է մարդկանց լքել իրենց բնակավայրը, զոհվում են երիտասարդ զինվորներ, ինչը մեծ ողբերգություն է երկրի համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular