ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոչ յուրայիններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոչ յուրայիններին և առանց խղճի խայթի առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ազատվում է նրանցից՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում։ Կադրային լուծումները, որ վերջին շրջանում իրականացվում են՝ նախարարների, ՊԵԿ նախագահի փոփոխությունները, վկայում են, որ Փաշինյանն առանց խղճի խայթի ազատվում է յուրաքանչյուրից, ով իր թիմի անդամ չէ։ Թեպետ այդ անձինք փորձել են ինտեգրվել փաշինյանական թիմին, անգամ քաղաքական աջակցություն են հայտնել, քննադատել են արմատական ընդդիմությանը, ավելի կաթոլիկ են եղել, քան Հռոմի պապը։ Թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը, թե՛ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը անմռունչ կատարել են Փաշինյանի բոլոր հրահանգները, բայց կառավարության ձևավորման ժամանակ Փաշինյանն առաջինն իրենց է զոհել, քանի որ թիմակից չեն և մինչև վերջ վստահելի չեն։

Մեր տեղեկություններով, այժմ էլ հարվածի տակ է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Փաշինյանը ցանկանում է նրան փոխել, որովհետև լուրջ վստահություն չունի։ Հակոբյանին չհաջողվեց զտումներ իրականացնել հանձնաժողովում, իսկ հեռուստատեսային ալիքների բաշխման գործընթացն էլ իշխանության սրտով չեղավ։ Միևնույն ժամանակ Տիգրան Հակոբյանը, փաշինյանականների կարծիքով, Սերժ Սարգսյանի մարդն է համարվում, աշխատել է նախկին նախագահի օրոք։ Ավելին, Սերժ Սարգսյանն է նրան հանել բանտից, և ՀՌԱՀ նախագահը պարտական է նրան։ ՀՌԱՀ նախագահի թեկնածության համար իշխանությունն այսօր փնտրուքների մեջ է։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ տակավին վերջերս նշանակված Վահագն Թևոսյանի անձն է քննարկվում։ Թևոսյանը Փաշինյանի մտերիմներից է, եղել է «Հայկական ժամանակի» աշխատակից։ Իշխանափոխությունից հետո զբաղեցրել Հանրայինի լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնը, եղել ԱԺ պատգամավոր, ապա նշանակվել է ՀՀՌԸԽ անդամ։ Այլ թեկնածուներ ևս քննարկվում են, ուստի առաջիկայում ՀՌԱՀ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Նարեկ Երանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular