ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում ավելի քան 4,4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 4,4 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով և մահացել ավելի քան 66 հազարը: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 2 տոկոսով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը մնացել Է մոտավորապես նույն մակարդակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աճում Է վերջին երկու ամսվա ընթացքում. շաբաթվա (օգոստոսի 9-15) ընթացքում հաղորդումներ են ստացվել ավելի քան 4,4 միլիոն վարակվածների մասին»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: «Այս միտումն զգալի չափով կապված Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում վարակման դեպքերի ավելացման հետ, որոնք հայտնել են նախորդ շաբաթվա համեմատությամբ վարակվածների թվի համապատասխանաբար 14 տոկոսով և 8 տոկոսով աճի մասին»,- նշել են կազմակերպությունում:

Օգոստոսի 9-ից մինչև 15-ը հայտնաբերվել Է 4 444 632 վարակված և արձանագրվել Է մահվան 66 506 դեպք: Հիվանդացությունն աճել Է 2 տոկոսով, իսկ մահացությունն, ԱՀԿ-ի տվյալներով՝ մնացել Է նույն մակարդակում, ինչ որ նախորդ շաբաթ: Օգոստոսի 15-ի դրությամբ ընդամենն աշխարհում կար ախտահարման 206 714 291 դեպք:

Համավարակի սկզբից մահացել Է 4 353 434 մարդ: Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,1 միլիոն մարդ և մահացել Է ավելի քան 10 հազար հիվանդացած: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,5 միլիոն դեպք եւ 19 հազարից ավելի մահացու վախճան:

Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 502 հազար վարակված, մահացել Է 19 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (883 996):

Այնուհետև հետևում են Իրանը (269 975), Հնդկաստանը (258 121): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը հայտնաբերվել Է 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում, ընդլայնել Է իր աշխարհագրությունը՝ 142-ից մինչեւ 148 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular