«Մարդկությունը յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի կործանում». Շոյգուն նշել է՝ ինչը կարող է հանգեցնել մարդկության վերացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական միության նախագահ Սերգեյ Շոյգուն Вокруг света պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ բնության ռեսուրսների իռացիոնալ վատնման պատճառով մարդկությունը շուտով կարող է վերանալ:
«Միտք կհայտնեմ, որը, կարծում եմ, շատերին դուր չի գա: Ինձ թվում է, որ մարդկությունը յոթմղոնանոց քայլերով գնում է դեպի սեփական կործանումը: Եվ դրա պատճառը սպառելու անզուսպ ձգտումն է»,- ասել է Շոյգուն:
Նախարարը որպես օրինակ բերել է իր և իր պապու փորձառությունը, որը որսորդ է եղել:
«Հիշում եմ որսորդ պապուս: Ահա նա գնում էր տայգա, կենդանու որսում: Կարող էր էլի որսալ, սակայն՝ ոչ, քանի որ գիտեր, որ այդքան միս չի ուտի, իսկ հաջորդ տարի կենդանիներն ավելի քիչ կլինեն: Դա կանոն է, որը ստեղծել է ոչ թե բյուրոկրատիան, այլ կյանքի օրենքը»,- մեկնաբանել է գեներալը: