ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի ներկայացուցիչների հետ ես չեմ աշխատի. Կապանի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, առաջիկայում կհայտարարվի՝ որ քաղաքական ուժի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ հայտնի է, թե ինչ պատճառներով են Կապանի ավագանու 8 անդամներ հրաժարականի դիմում ներկայացրել, բայց ճիշտ կլինի, որ այդ հարցին իրենք պատասխանեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով Կապանի խոշորացված համայնքի ավագանու 8 անդամների ներկայացրած  հրաժարականի դիմումների պատճառներին:

«Կարծում եմ՝ այս ամենի նպատակը այն է, որ ինձնից ազատվեն: Իշխանությունները ցանկանում են Սյունիքի մարզում ամբողջ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»:

Փարսյանը նշեց, որ խոսակցություններ կան, որ իշխանությունները պատրաստվում են գնալ նոր զիջումների:

«Իմ ուշադրությունը հատկապես գրավեց  Ալիևի հայտարարությունը` կապված նրա հետ, որ «Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության  ներքո, և իրենք պատրաստվում են վերադառնալ այնտեղ: Սա  արդեն իսկ մտահոգիչ է: Այնպիսի տպավորություն է, որ  իրենց հողերի մասին են խոսում, և սա ցույց է տալիս, որ թշնամին մեծ ախորժակներ ունի մեր հողերի նկատմամբ, որը անթույլատրելի է: Ես ադրբեջանցիներին թշնամի եմ համարում, նրանք մեր թշնամիներն են: Ես վստահ եմ մի բանում՝ ադրբեջանցիները այն 30 տարի առաջվա ադրբեջանցիները չեն: Նրանց  այս 30 տարիների ընթացքում սովորեցրել են, որ հայերը իրենց թշնամիներն են, և մենք էլ պետք է իրենց որպես թշնամի վերաբերվենք: Նրանց հետ համատեղ ապրելը, գոյատևելը ես անհնար եմ համարում»:

Անդրադառնալով հոկտեմբերին ավագանու անդամների արտահերթ ընտրություններին իր մասնակցությանը`Փարսյանը նշեց,

«Ես ասել եմ, որ մասնակցելու եմ, իսկ թե որ քաղաքական ուժի հետ, դրա մասին լրացուցիչ հայտարարություն կանեմ: Օրենքը ինձ թույլ է տալիս պաշտոնավարել մինչև 2023 թվականը, բայց ես  դա անիմաստ եմ համարում: Եթե ընտրվեն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ, տարբեր հարցերով կարող են խոչընդոտել, խանգարել` սկսած անվստահություն հայտնելուց, մինչև տարբեր նախագծեր չընդունելուց: Ես ունեմ որոշակի տեղեկություն, թե ում են նախապատվություն տալիս իշխանությունները Կապանի քաղաքապետի պաշտոնում, բայց դրա մասին թող իրենք ասեն»:

Հարցին՝ ինչ վերաբերմունք ունեն կապանցիները տեղի ունեցող գործողություններին, Փարսյանը նշեց, որ դրական չեն արձագանքում:

Հիշեցնենք, որ Կապանի խոշորացված համայնքի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարական են ներկայացրել։ 

Նրանցից 3-ը՝ Վաչե Ասրյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վիլեն  Գրիգորյանն աշխատում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ հուլիսի 13-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենը նրանց ազատել էր աշխատանքից:

Նշենք, որ ըստ գործող կարգի՝ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարվում, երբ կազմի կեսից ավելին հրաժարականի դիմում են ներկայացնում, ուստի Կապանում հոկտեմբերին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular