ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կոմիքս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոմիքսը կամ ծաղրաշարը պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է։ Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են գրաֆիկ նովելներ։

Կոմիքսները ունենում են փոքրիկ տարածքներ որտեղ էլ գրում են տեքստերը։ Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։

Տեսաբանները և պատմագետները կոմիքսի ծագումնաբանությունը տեսնում են Եգիպտոսի հիերոգլիֆներում, Ֆրանսիայի կավի վրայի լասկվաքսներում,  Հռոմի Տրայանի սյան վրա, Նորման Թեպեստրինի 11-րդ դարի փայտե զարդարումներում, Միքելանջելոյի «Վերջին Դատավարությունը» կտավում, Ուիլիամ Հոգարթի փորագրություններում և այլն։ Այնուամենայնիվ կոմիքսները որպես մշակույթի առանձին ժանր առաջացել են 19-րդ դարից: Դրան մեծապես նպաստել է տպագրության զարգացումը և թերթերի ու ամսագրերի հրատարակությունը: Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, իսկ դրա սկսողին շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին: Նկարիչների ընտանիքում ծնված Ռուդոլֆ Թոպֆերին չնայած Ժնևի համալսարանի պրոֆեսոր էր, սիրում էր նկարել հումորային պատմություններ և նրա ստեղծած «Պարոն Բեն-Բուաի պատմությունը» հրատարակվել է 1937 թվականին: Իսկ ամերիկացիները իրենց կոմիքսների ստեղծման տարեթիվ են համարում 1890-ական թվականները, վայրը «The Yellow Kid» թերթը և ստեղծողին Ռիչարդ Աութկոլթին։  Ճապոնիան ևս ունի կոմիքսների իր նախապատմությունը: Ճապոնական կոմիքսները և մուլտերը, որոնք կոչվում են մանգա, ունեն հին պատմություն և սկսվում են 12-13-րդ դարերի Չոջու-Ջինբուցու-Գիգայից և 17-րդ դարի Տոբա-ե և Կիբյոշի նկարազարդ գրքերից ու փայտե տպագրություններից։ Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆֆեկտներից։ Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և զարգացել Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների շնորհիվ։ Հաջորդ տասնամյակներում ի հայտ են եկել այդ ժանրի տարբեր տարատեսակներ։ Ի սկզբանե կոմիքսները եղել են նկարազարդված հումորային պատմություններ: Դեռևս  19-րդ դարի Բրիտանիայում  ամենահայտնին Pounch-ն էր։ Այնուհետև զարգացում են ապրել ամերիկյան կոմիքսները և ստեղծվել են դրանց տարատեսակ ամսագրեր, օրինակ՝ Puck-ը, Judge-ը և Life-ն։ Այդ ժամանակվա կոմիքսները լիաէջ էին և շատ հաճախ գունավոր։ Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները սկսել են հայտնվել 20-րդ դարի սկզբին և սկսել տեղ գտնել թերթերի էջերում: Ժամանակի ընթացքում սկսել են  հայտնվել  կոմիքսներ սուպերհերոսների մասին և չնայած դրանք մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնուամենայնիվ  վաճառքը շարունակում էր աճել: Զարգացում էին ապրում նաև այնպիսի ժանրերը ինչպիսիք են  ռոմանտիկան, արևմտյանը, սարսափը։ 1950-ականների կոմիքսներում անգամ  սենատի թեման է եղել: Այնումաենայնիվ  1960-ական թվականներին սուպերհերոսներն են հիմնավորվել կոմիքսներում որպես հիմնական ժանր։ Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular