ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուբանում նախատեսվել է իրականացնել հայոց լեզվի ուսուցիչների մարզային վերապատրաստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

yugopolis.ru-ն գրում է, որ Կուբանը ընդունված է կոչել հարյուր ժողովուրդների երկիր, որին կարելի է ավելացնել և հարյուր լեզուների երկիր: Պատահական չէ, որ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները միշտ էլ վարել են հավասարակշռված և պատասխանատու քաղաքականություն ազգամիջյան հարաբերությունների ոլորտում. գործում են ազգային մշակույթների տարածաշրջանային կենտրոններ, զարգանում են ազգային-մշակութային միավորումները և ստեղծագործական խմբերը, պայմաններ են ստեղծվում ազգային սփյուռքների կողմից իրենց մայրենի լեզվի ուսումնասիրության համար:

Կրասնոդարի երկրամասի երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը հայերն են: Ազգային մշակույթի և լեզվի պահպանման խնդիրները Կուբանի հայ համայնքի հիմնական նպատակներից է:

Ըստ Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Կամո Հայրապետյանի, կրթության խնդիրներն այսօր առաջին պլան են մղվում, քանի որ երիտասարդները բավականաչափ լավ չգիտեն իրենց մայրենի լեզուն կամ չգիտեն  ընդհանրապես, և այդ առումով, տարածաշրջանային հայկական կազմակերպությունը մտադիր է օգտագործել տարածաշրջանում առկա բոլոր հնարավորությունները և հայոց լեզվի ուսուցում կազմակերպել այն բնակավայրերում, որտեղ ապրում են համայնքի ներկայացուցիչները:

Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» կրթության վարչությունը նախատեսում է օգոստոսի 20-21-ը անցկացնել հայոց լեզվի և հայագիտության ուսուցիչների տարածաշրջանային հանդիպում: Սպասվում է, որ կմասնակցեն ավելի քան հիսուն ուսուցիչներ Կուբանի երկու տասնյակ քաղաքներից և շրջաններից: Նախանշված նպատակներից են հետևյալները.

- հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության, Հայաստանի և հայ եկեղեցու ուսումնասիրության տարածաշրջանային կրթական կենտրոն ստեղծելու նախագիծը

- ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը

- Կրասնոդարի երկրամասի կիրակնօրյա դպրոցների և լրացուցիչ կրթական կենտրոնների համար միասնական կրթական ծրագրի ստեղծումը

- Հայերի մության տարածաշրջանային մասնաճյուղի նախագահի կողմից լավագույն ուսանողներին, թոշակի անցած վաստակավոր ուսուցիչներին, ինչպես նաև սկսնակ ուսուցիչներին խրախուսելը պարգևատրման ձևով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular