Հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում Սոթքի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ գնակոծություն է իրականացնում խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Այս մասին հայտնում է Միկա Բադալյանի թելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր ժամը 14։45-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող։ Ժամը 16։30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին։