ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ ջուր վերցնելու նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանը 64 կողմ, 19 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ հաստատեց Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու վերաբերյալ նախագիծը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորները գրավոր առաջարկներ ներկայացնելու համար 3 ժամ ժամանակ ունեն, որոնց ամփոփումից հետո խորհրդարանը կանցնի նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։ Թե կոնկրետ երբ, ԱԺ ղեկավարությունը խոստացավ տեղեկացնել լրացուցիչ։

Մինչ քվեարկությունը նախագիծը բավական լուրջ քննարկման ու ընդդիմության կողմից քննադատությունների արժանացավ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ մինչ ոռոգման համակարգում սակավաջրության մասին հայտարարելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի «աշխարհացունց հայտարարություններ էր անում Սևանի մակարդակի բարձրացման մասին»։

«Պատճառը մեկն է՝ քաղաքական ընտրություններ։ Հանեք, ցուցանիշները նայեք։ Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոն խմ-ից ավելի բացթողնում Սևանից, քան նախորդ տարի է եղել։ Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց», - ասաց նա։

Կառավարության ներկայացուցիչ, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ գետերում ջրի մակարդակի կտրուկ նվազեցման հետևանքով ոռոգման ջրի դեֆիցիտի ծավալը կազմել է ավելի քան 97 մլն խորանարդ մետր: Դեֆիցիտի լրացման համար Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների օգնությամբ ծրագրվում է արտադրել 22,1 մլն խմ ջուր, իսկ մնացած 75 մլն խմ–ը վերցնել Սևանից:

«Ոռոգման սեզոնի սկզբից Սևանից բաց է թողնվել մոտ 154 մլն խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելով լիճ է թափվել 133,8 մլն խմ ջուր: 31,4 հազար հա տարածքի ոռոգումը ջրօգտագործողների կողմից իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարների, Հրազդան գետի, Սևանա լճի, Մխչյան և Ռանչպար պոմպակայանների աշխատանքի հաշվին»,-նշեց Սարգսյանը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանում 12 ջրամբարների առավելագույն լցվածությունն այս տարի կազմել է 526,7 մլն խմ՝ անցած տարվա 140,8 մլն խմ–ի համեմատ:

Հիշեցնենք, ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ է գումարել` քննարկելու Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի առաջարկը, որը ներկայացրել է կառավարությունը։

Գործադիր մարմնի նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր։

Նշենք, որ այս տարի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքի ակցիաներ էին անցկացնում` կապված ոռոգման ջրի բացակայության հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular