ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հայտարարություններին պետք է մոտենալ կասկածանքով. սեղանին դրված ամբողջական փաստաթուղթ դժվար թե լինի, դրա շուրջ պայմանավորվածություն՝ գուցե. Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունների ոչ թափանցիկ աշխատաոճի պայմաններում դժվար է հասկանալ՝ կա՞ արդյոք սեղանին դրված փաստաթուղթ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն ամբողջական տեսքով դժվար թե նման փաստաթուղթ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Վերջինս, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որում Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սեղանին դրված կոնկրետ առաջարկների և տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին, ասաց, որ հնարավոր է՝ լինի որոշակի պայմանավորվածություն նման փաստաթղթի կազմման բանակցությունների շուրջ:

«Բաքվի բռնապետի հայտարարություններին պետք է մոտենալ մեծ կասկածանքով, դա կարևոր պայման է: Այս պահին Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից չեն ո՛չ Հայաստանը և ոչ էլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Պատահական չէ, որ նույն հարցազրույցի շրջանակներում Ալիևը բավականին կոշտ է արտահայտվում Ռուսաստանի հասցեին: Ուստի, ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում էլ խնդիր կա»:

Վարդան Ոսկանյանի կարծիքով որևէ պարագայում ՀՀ-ն չպետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն շատ խնդրահարույց է հենց Արցախի կարգավիճակի առումով:

«Եթե ուշադիր լինեք, Ալիևը խուսափում է «Արցախ» կամ իրենց եզրաբանությամբ «Ղարաբաղ» բառի օգտագործումից: Նույն հարցազրույցում Արցախի Հանրապետության տարածքը կոչում է «ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք»: Այսպես՝ քարոզչական տիրույթում նա փորձում է ստեղծել տպավորություն, թե արցախյան հիմնախնդիրը իբր լուծված է: Բաքվի բռնապետը պարզապես փորձում է  օգտվել ստեղծված իրավիճակից և ցույց տալ՝ իբր Հայաստանում հաշտվել են պարտության հետ՝ հիմք ընդունելով ընտրություններում իշխող ուժի հաղթանակը: Մեր դիվանագիտությունը պետք է շատ հստակ աշխատի»,– ասաց նա:

Ըստ իրանագետի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի, իսկ դա նշանակում է նաև Թուրքիայի միջև, մեղմ ասած, կան տարաձայնություններ և դրանք թաքցնել չի լինում: «Ալիևի մոտ զայրույթ է առաջացրել հայկական բանակը սպառազինելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Այս առումով որոշակի պատուհան է ստեղծվել Հայաստանի համար՝ դիվանագիտությամբ ամրապնդելու մեր դիրքերը: Այս պայմաններում Ադրբեջանի հետ որևէ խաղաղության պայմանագիր ստորագրել չի կարելի, քանի որ Բաքվի բռնապետի լկտի պահվածքը տեղ չի թողնում կասկածելու, որ իր վերջնանպատակը Հայաստանը թուրք-ադրբեջանական դաշինքից վասալական կախման մեջ պահելն է»:

Անդրադառնալով Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող «Զանգեզուրի միջանցք»-ին և դրա կարևորությանը, Ոսկանյանն ընդգծեց, որ մի դրական հանգամանք կա, որը պետք է շեշտել. Հայաստանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը չեն ուզում լսել միջանցքի մասին:

«Ադրբեջանն այսօր խնդիր ունի իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Ալիևը այդ միջանցք կոչեցյալը փորձում է որպես պատրվակ բերել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած կոմունիկացիաների բացման պարտավորությունը չկատարելու համար: Քարտեզին նայելով՝ ակնհայտ է դառնում, որ շատ քիչ տեխնիկական աշխատանք է պահանջվում, որպեսզի գործի Երասխ-իրանական Ջուլֆա երկաթգիծը Նախիջևանի տարածքում, այն պարագայում, երբ Մեղրիի հատվածում երկաթգիծ չկա: ՀՀ-ի համար պետք է բացվի նախիջևանյան ուղղությամբ դեպի Իրան ելքը կամ հյուսիսային ուղղությամբ դեպի ՌԴ ելքը՝ Տավուշով: Եթե ապաշրջափակաման  այս հատվածները Ադրբեջանին հետաքրքիր չեն, ապա Հայաստանի համար բոլորովին հետաքրքիր չէ Մեղրիով 2 թշնամական պետություններին հաղորդակցության հնարավորություն ընձեռելտը»,– ասաց նա:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ պարագայում ոչ մի զիջման չպետք է գնա, քանի որ խոսքը մեր պետության լինելիության մասին է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular