ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսին կլինի ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ 2017թ.-ին: Հորոսկոպը կհուշի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 Մարդն ինքն է կերտում իր ճակատագիրը և ինքն էլ ղեկավարում է իր հարաբերությունները սիրելի մարդու հետ: Սակայն հնարավոր չէ պնդել, որ երկնային լուսատուները ոչ մի կերպ չեն ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա:

Ասում են, աստղերն ազդում են ոչ միայն մեր բնավորության, այլ նաև տարբեր մարդկանց հետ մեր համատեղելիության վրա:

Որպեսզի հասկանաք, թե ի՞նչ է սպասվում ձեզ և ձեր զուգընկերոջը 2017թ.-ին, օգտվեք այս աղյուսակից
 

Սակայն չմոռանաք, որ ոչ միշտ է պետք հավատալ թվերին: Եթե դուք ձգտում եք ամեն գնով կառուցել ամուր հարաբերություններ՝ ուրեմն և ոչ մի տիեզերական օբյեկտ չի կարող դրան խանգարել:

 

Դեղին՝ միասնականության միություն (երեքնուկի տերև)

Աղյուսակում նշված դեղին գույնով զույգերի միությունը շատ հաճախ ներդաշնակ է և երկարատև: Հաճախ նրանք իրար հասկանում են կես բառից, քանի որ նրանց հայացքներն ու բնավորությունները հիմնականում համընկնում են: Այդպիսի ընտանիքներում վեճերը՝ հազվադեպ երևույթներ են:

Սակայն ոչ բոլոր ընտանիքներում է ամեն ինչ այդքան հրաշալի: Տարիներ անց «դեղին» զույգերի միջև կարող են ի հայտ գալ պրոբլեմներ, որոնք ծնվում են միօրինակ և տաղտկալի կյանքի պատճառով: Հատկապես՝ դա վերաբերում է այն զույգերին, որոնք իրար գտել են բավական երիտասարդ տարիքում:

Սպիտակաերկնագույն՝ վառ ընդիմադիր (սպիտակաերկնագույն ծաղիկներ)

Այս միությունը ձևավորում են երկու հակադրություններ: Սովորաբար երկու նշանները պատկանում են տարբեր տարերքներին, այդ պատճառով, նրանց մեջ, ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ թեժ կոնֆլիկտներ:

Այդպիսի զույգերի հարաբերությունները դժվար է անվանել պարզ: Սակայն այդ զույգերի միջև շատ ավելի ընդհանուր բաներ կան, քան նրանց կարող է թվալ առաջին հայացքից: Ավելի շատ բացվելու համար՝ զույգերից մեկին (կամ երկուսին) ժամանակ է հարկավոր: Այս երկու մարդկանց միությունը օժտված է հաջողված լինելու բոլոր հնարավորություններով, եթե զույգերը կարողանան հաղթահարել խանդն ու կասկածները: Հակառակ դեպքում՝ բաժանումն անխուսափելի է:

Կարմիր՝ մաքուր ներդաշնակություն

Զույգերն, որոնք կազմում են այս միությունը՝ սովորաբար պատկանում են նույն տարերքին: Դրանով կարելի է բացատրել նաև բնավորությունների նմանությունը: Այս զույգերի մոտ հակասություններ են առաջանում, սակայն դրանք ժամանակի ընթացքում միայն ամրացնում են միությունը: Հիմնական թեմաների շուրջ (երեխաներ, ընտանիք, ֆինանսներ)՝ զույգերն ունեն նույն հայացքները: Դա թույլ է տալիս ավելի ուժեղացնել զույգ լինելու զգացումը:

Զույգերի միջև գոյություն ունի ինտուիտիվ կապ, որը տարիների հետ ամրապնդվում է: Կենդանակերպի այս նշանները կազմում են հրաշալի հարաբերություններ՝ սիրայինից մինչև գործնական: Հարաբերությունների հիմքում ընկած է ներդաշնակությունն ու միասնականությունը: Բայց ամեն ինչ չէ այդքան լուսավոր: Այդպիսի զույգերն ունեն չափազանց մոտ հարաբերություններ՝ ինչը զրկում է նրանց անձնական տարածությունից: Ժամանակի ընթացքում դա կարող է «խեղդել» զույգերից մեկին:

Բաց կանաչ՝ գործողության մղող էներգիա

Այս միության մեջ ամեն ինչ չէ որ միանշանակ է: Մի կողմից՝ զույգերը հրաշալի կերպով հասկանում են մեկմեկու և լավ են գործում զույգերով: Նրանց մեջ ձգողություն է ի հայտ գալիս, հարաբերությունները բուռն կերպով զարգանում են, իսկ կնոջն ու տղամարդուն թվում է, որ վերջապես գտան այն, ինչին սպասել են ամբողջ կյանքում: Սերը կարող է լինել այնքան ուժգին, որ ուղղակի մարդու շունչ կարող է կտրվել: Սակայն վեճերի դառնությունը ուսնակ է «սպանել» բոլոր դրական էմոցիաները:

Սա ամենա ոչկայուն միություններից մեկն է: Զույգերից մեկը (կամ երկուսը) կգտնվի լավագույնի փնտրտուքներում: Որպեսզի միությունը ամուր լինի, զույգերը պետք է կարողանան գնալ փոխզիջումների: Այս ամենի հետ մեկտեղ, այս միությունը գալիք տարում ունի ամրապնդվելու բոլոր հնարավորությունները:

Նարնջագույն անհամապատասխանություն (կիսված շրջան)

Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչների միջև հարաբերությունները բավական ոչ միանշանակ են: Զույգերի միջև դժվար է ընդհանուր որևէ բան գտնել: Նրանք կարող են երկար ժամանակ միասին լինել, ընդորում չգտնելով շփման որևէ եզրեր:

Շատ հաճախ այդպիսի զույգերը դիմանում են ի հաշիվ միմյանց հանդեպ ուժեղ սեքսուալ հակումների: 2017թ. այսպիսի զույգերի մոտ մեծ է բաժանման հավանականությունը:

Համակրանք (երկնագույն շրջան)

Տվյալ դեպքում բոլոր նշանները պատկանում են տարբեր, բայց այնուամենայնիվ համատեղելի տարերքներին: Շնորհիվ նրա, որ այս զույգերի միջև բավական շատ ընդհանուր բաներ կան, մեծ է հավանականությունը, որ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Տվյալ դեպքում զույգերից մեկը մյուսին տալիս է այն, ինչ նրան պակասում է: Աստղաբանները համոզված են, որ սա ամուր ամուսնության իդեալական կոմբինացիա է: Այսպիսի ընտանիքներում տիրում է հանգստություն և անվտանգությունը, այստեղ չկան եռացող կրքեր:

Այսպիսի միության ժամանակ զույգերից մեկը հանգիստ կարող է իր հույսը դնել մյուսի վրա: Միությունը խոստանում է լինել ամուր և կայուն:

Անորոշություն (վարդագույն աստղեր)

Կենդանակերպի շրջանում այս երկու նշանները իրար մոտ են գտնվում, ինչի պատճառով զույգերի մոտ կարող է առաջանալ մրցակցությամբ ուղեկցվող անորոշություն: Տվյալ միության մեջ, զույգերը բավական ընդհանրություններ ունեն՝ կյանքի ընդհանուր հայացքներ, ընդհանուր ընկերներ, ընդհանուր նպատակներ: Եթե զույգերից մեկը ետ չկանգնի մյուսին «անցնելու»  մտքից՝ ապա բաժանումն անխուսափելի է:

Ընդհանուր առմամբ, այս միությունն ունի երկարատևության բոլոր հնարավորությունները: Դրա համար հարկավոր է, որ զույգերը ավելի հաճախ ի սրտե զրուցեն միմյանց հետ:

Վերջում մնում է միայն ավելացնել, ոչ քիչ հավատացեք հորոսկոպներին: Եվ իմացե՛ք, յուրաքանչյուր հարաբերություն ամուր կլինի, եթե այնտեղ տիրում է սեր, հարգանք, փոխզիջում և փոխըմբռնում: Սիրե՛ք և եղե՛ք սիրված:

 
Նմանատիպ նյութեր
10 արտասովոր փաստեր Կենդանակերպի Կույս նշանի մասին

10 արտասովոր փաստեր Կենդանակերպի Կույս նշանի մասին

Այլ
 
Ամենահավատարիմ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

Ամենահավատարիմ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

Այլ
 
5 բան, որոնք 100%-ով կկործանեն ձեր հարաբերությունները

5 բան, որոնք 100%-ով կկործանեն ձեր հարաբերությունները

Այլ
 
Հաջողության հորոսկոպ. Արևելյան հորոսկոպի ամենահաջողակ նշանները

Հաջողության հորոսկոպ. Արևելյան հորոսկոպի ամենահաջողակ նշանները

Այլ
 
2 կանոններ, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

2 կանոններ, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

Այլ
 
 
 
 
 
 

2016 YerevanLife

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular