ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը նպատակ ունի կազմաքանդել ՀՀ անվտանգային համակարգը․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարևան երկրի ղեկավարը երեկ նորից իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Միջազգային ահաբեկչական ուժերի և այլ պետությունների ներգրավմամբ՝ մեր ժողովրդի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո, Ալիևն ակնհայտորեն նպատակ ունի կարճ ժամանակահատվածում ամբողջապես կազմաքանդել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։

Բաքվում պետք է շատ հստակ իմանան, որ Հայաստանի ներկա ժամանակավոր կաշկանդավածությունը և ապաշնորհ իշխանությունների գոյությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շարունակական ոտնահարումների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքը անտեսելու համար։

Հայ ժողովուրդը, որպես հայկական երկու պետությունների հարատևության և անվտանգության երաշխավոր, աննահանջ պայքարելու է իր իրավունքների համար։

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վերջինս պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները։

Միջազգային կազմակերպություններն ու ուժային կենտրոնները չպիտի աչք փակեն միջազգային հարաբերություններն ու արդի աշխարհի անվտանգային համակարգերը կազմաքանդող ադրբեջանական գործողությունների վրա։

Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում պայքարել է հանուն արժանապատիվ խաղաղության, վերջին 30 տարիների ընթացքում մենք եղել ենք այս տարածաշրջանում խաղաղության ջատագովն ու պարտադրողը։ Մենք խաղաղություն ենք ուզում, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության և գոյութենական իրավունքների»,-նշվում է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular