ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` թարթիչների ներկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թարթիչների ներկը առաջին անգամ հայտնվել է Հին Եգիպտոսում մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Այդ մասին են վկայում պատմական փաստաթղթերը: Սակայն հին եգիպտացիները թարթիչները ներկում էին ոչ այնքան գեղեցկության և արտահայտիչ տեսք ստանալու համար, այլ ըստ հավատալիքի թաքցնում էին իրենց աչքերը չար ոգիներից և դրանով իսկ պաշտպանում էին իրենց հոգիները: Այդ իսկ պատճառով  թարթիչները ներկում էին ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Գունազարդման նյութը պատրաստված էր մեղրից, այրված նուշից, գրաֆիտից, սուրմայի փոշուց և անգամ կոկորդիլոսի կեղտից: Այդ խառնուրդը թարթիչներին էր քսվում կենդանիների ոսկորներից՝ օրինակ փղոսկրից, պատրաստված ձողիկների օգնությամբ: Սկսած մ.թ.ա. 9-րդ դարից  կանայք օգտագործել են թարթիչների այնպիսի ներկ, որը պատրաստվում էր կուպրից: Այս մեթոդը պարզ էր և մատչելի: Հետաքրքիր է, որ մ.թ.ա. 1-ին դարում հին հռոմեացիները համոզված էին, որ թարթիչները նոսրանում են մարմնական զվարճանքներից հետո, և այդ նպատակով էլ որոշ կանայք թարթիչներ են նկարում, որպեսզի թաքցնեն իրենց արատավոր պահվածքը: Ներկ ստանալու համար այրում էին վարդի թերթերը և փյունիկյան արմավենու կորիզները: Օգտագործվում էր նաև կուպր, սուրմա, խեժ:

16-րդ դարում ներկ ստանալու համար  սկսել են օգտագործել հունական ընկույզի կեղևը և վառվող ճրագի կուպրը: Թարթիչների ներկի  ժամանակակից պատմությունը սկսվում է 19-րդ դարի կեսերից, երբ անգլիացի վաճառական Յուդժին Ռիմմելը առաջին անգամ պատրաստել է վաճառքի համար նախատեսված թարթիչների ներկ: Այնուամենայնիվ դա  մեծ ժողովրդականության չի ստացել, քանի որ մինչև 1920-ականները կանայք իրենց կարիքների համար ինքնուրույն էին ներկ պատրաստում:  1913 թվականին քիմիկոս Թերրի  Ուիլյամսոնի կողմից ստեղծվել է նոր տեսակի թարթիչների ներկ: Որպես հիմք, նա վերցրել է վազելինը, իսկ որպես գունանյութ ածուխի փոշին: Ուիլյամսը այդ խառնուրդը  հորինել էր քրոջ՝  Մեյբլի համար, որի անունով էլ կոչել էր 1915 թվականին իր կողմից հիմնադրված ընկերությունը՝ «Maybelline»: Պատմության մեջ առաջին ջրակայուն թարթիչների ներկը հայտնվել է 1938 թվականին, որը սակայն տարածում չի գտել, քանի որ  բնական խեժի հիմքով պատրաստված ներկը տհաճ հոտ է ունեցել, և բացի այդ կանայք հաճախ բողոքում էին այն օգտագործելուց հետո աչքի գրգռումից: Պարկուճի  մեջ գտնվող առաջին ներկը (այն կոչվում էր ավտոմատ) հայտնվել է միայն 1960 թվականին: Պարզվել է, որ այդ տեսքով այն անվտանգ է ու նաև անջրանցիկ: Հենց այդ ժամանակներից  էլ սկսած դիմահարդարման միջոցներ կիրառող կանայք սկսել են ավելի շատ շեշտել աչքերը՝ ներկի օգնությամբ, իսկ  շրթներկը մղվել է երկրորդային պլան: Նորաձևության մեջ է մտել երկար, խնամված թարթիչներ ունենալը: Անցյալ դարի 80-ականներին ոչ մի կին չէր կարող յոլա գնալ առանց թարթիչների ներկի, քանի որ այն ժամանակվա  նորաձևություն չափանիշը արտահայտչությունն էր, որը սակայն ներկայումս համարվում է  «աղաղակող» դիմահարդարում: Առանց խիտ ներկած թարթիչների անհնար է պատկերացնել գունագեղ դիմահարդարման օգտագործում: Նորաձևության սիրահարները միշտ էլ ձգտել են ձեռք բերել թարթիչների գունավոր ներկ:

Գունավոր ներկի հաջողված  օգտագործման փայլուն օրինակ է արքայադուստր Դիանան, որը օգտագործում էր բացառապես կապույտ ներկ: 1988 թվականին «Max Factor»- ի կողմից հայտնվել է «No Color» անվամբ առաջին թափանցիկ ներկը: Այն հիանալի միջոց է բնական դիմահարդարման համար: Նման ներկը տեսանելի չէ թարթիչների վրա, բայց միևնույն ժամանակ թարթիչներին տալիս է գեղեցիկ և խնամված տեսք: Անցյալ դարի վերջին կոսմետիկայի ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ են եղել: Արտադրողները շուկա են հանել ներկեր, որոնք երկարացնում են թարթիչները և մի քանի անգամ ավելացնում դրանց ծավալը, միմյանցից առանձնացնում թարթիչները և այլն: Ներկայումս էլ չնայած այն հանգամանքին, որ որոշ կանայք սկսել են աճեցնել թարթիչները կամ էլ օգտագործել դնովի թարթիչներ՝ թարթիչների ներկը  դեռևս մեծ տարածում ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular