«Հավանաբար նա ավելին արժե, քան փորձում են տալ». Ռոման Բերեզովսկի Զաքարյանի մասին
ՍՊՈՐՏsportbox.ru-ն գրում է, որ «Դինամոյի» նախկին դարպասապահ և Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է մոսկովյան ակումբի երիտասարդ խաղացող Արսեն Զաքարյանի նկատմամբ գերմանական «Լայպցիգի» և անգլիական «Չելսիի» հետաքրքրության մասին տեղեկատվությունը:
«Այդքան երիտասարդ տարիքի ֆուտբոլիստը պարզապես կատարելապես է իրեն ցուցադրել այս վեց ամսվա ընթացքում, - նշել է Բերեզովսկին, - նրա համար տեղափոխությունը, իհարկե, մեկ քայլ առաջ կլիներ: Եթե Զաքարյանը համաձայնի նման անցման և այնտեղ արագ աճի, դա կնշանակի, որ նա ունի լավ ներքին ռեզերվ»:
- Ըստ որոշ տեղեկությունների` «Չելսին» և «Լայպցիգը» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 12 մլն եվրո: Արդյո՞ք սա համարժեք գին է:
- Գիտեք, այդ ակումբներում լուրջ ֆունկցիոներներ են աշխատում: Հետևաբար, ես կարծում եմ, որ դա համարժեք է: Եթե «Դինամոն» ստիպված լինի այդ գումարի դիմաց հրաժեշտ տալ Զաքարյանին, ապա դա նրա համար կորուստ կլինի: Ամենայն հավանականությամբ, այդ խաղացողն ավելի թանկ է: Չեմ կարող ասել, որ գիտեմ շուկայական գները: Բայց մարդը 18 տարեկան է, ուստի գրագետ մոտեցմամբ, լավ վերապատրաստման գործընթացով, ամեն ինչ պետք է լավ լինի: Այն, որ նրա տարիքում նման մտածելակերպ կա խաղի մասին, շատ լուրջ տաղանդ է: Պարզ է, որ նա պետք է մի փոքր մկանային զանգված ձեռք բերի: Բայց ապագայում, եթե ֆուտբոլիստը մոտիվացիայի և նույն մակարդակն ունենա, այն ակումբները, որոնք այժմ պատրաստ են տալ 12 միլիոն, կարող են հետո մեծ գումարներ աշխատել նրանով:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Լայպցիգը պատրաստ է 12 միլիոն եվրոյով 18-ամյա կիսապաշտպանի իրավունքները գնելու տարբերակին, իսկ հաջորդ ամառ այն կհասցվի 15 միլիոնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը