ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … անգլիական քորոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդկությունն արդեն չի հիշում, թե ով և երբ է ստեղծել այնպիսի   թուղթը կամ գործվածքը ամրացնելու անհրաժեշտ գործիք ինչպիսին է քորոցը (գնդասեղ): Հենց սկզբից էլ դրանց  հիմքի վրա ստեղծվել են տարբեր զարդեր, որոնք հետագայում կոչվել են կրծքազարդեր՝ բրոշկաներ: Քորոցների մեջ ամենատարածվածն ու հարմարը համարվում է բազմաֆունկցիոնալ անգլիական քորոցը (ժողովրդական լեզվով մեր մոտ այն անվանվում է բուլավկա): Այդ իրի գյուտի պատմությունը կապված է ինժեներ Ուոլտեր Հանթի հետ: Հենց նա է 1849 թվականին հորինել այդ իրը: Ի դեպ, նա նաև հորինել է կարի մեքենայի այն ասեղը, որը ծայրին ակոս ունի: Ծնված լինելով Ամերիկայում Ուոլտերը արտոնագրել է իր բոլոր գյուտերը, չնայած այն ժամանակներում դա դեռ այնքան էլ հանրաճանաչ և պարտադիր չի եղել, այնպես որ բոլորն են հնարավորություն ունեցել օգտվել Հանթի գաղափարներից իրենց նպատակներին հասնելու համար: Բայց Ուոլտերը եղել է հաջողակ, և ոչ ոք չի համարձակվել նրանից գաղափարներ գողանալ: Փոխարենը նա կարողացել է պարտքի դիմաց վաճառել իր հեղինակային իրավունքը: Գնորդը եղել է Անգլիայից ժամանած ձեռնարկատեր Չարլզ Ռոուլին, որը զբաղվել է պատուհանի կցամասերի արտադրությամբ: Այնուամենայնիվ, Հանտի քորոցի մեջ նա չի նկատել հեռանկարային բիզնես, ինչպես նաև չի հասկացել այդ իրի հետագա կարևորությունը: Իսկ քորոցի ստեղծողը իր գյուտի համար շատ ցածր գին էր նշանակել` ընդամենը 15 դոլար, որքան էլ կազմում էր պարտքի գումարը: Այդ պահից ի վեր Հանթը քորոցի պատմության մեջ այլևս չի հիշատակվել և հայտնվել է մեզ համար արդեն ծանոթ «անգլիական քորոց» անունը: Քորոցը արագորեն է ձեռք բերել ժողովրդականություն: Այն նաև սկսել են  անվանել «safety pin»՝ «անվտանգ քորոց»: Այն իր մրցակիցներին՝ այլ քորոցներին, գերազանցել է մի քանի առումներով. շատ ավելի հարմար է օգտագործել, քանի որ սովորական քորոցները կարող էին դուրս գալ գործվածքից, վնասված հասցնելու տեսակետից անվտանգ են և այդ ամենի հետ մեկտեղ էժան: Անգլիական անվտանգ քորոցը լայն տարածում է գտել շնորհիվ դերձակների, որոնք ներկայումս էլ այն մշտապես օգտագործում են իրենց աշխատանքում ինչպես կարելիս, այնպես էլ այլ տարբեր գործողություններ կատարելիս: Այս գյուտի հարմարավետությունն ու հուսալիությունը կարող են գնահատել նաև մայրիկները, որոնք երեխաներին բարուրելիս չեն անհանգստանում, որ տակաշորը ֆիքսող քորոցը կարող է վնասել փոքրիկին: Անգլիական քորոցի հանրաճանաչության երկրորդ փուլը սկսվել է այն ժամանակ, երբ երաժիշտները սկսել են այն լայնորեն օգտագործել իրենց  հագուստների և սարքերի համար: Օրինակ  Sex Pistols խումբն առաջիններից մեկն է, որը սկսել է քորոցներով ամրացնել   բաճկոնները և պատռած ջինսերը: Եվ նրանց հետևել են երիտասարդական տարատեսակ շարժումները ՝պանկերը և մետալիստները: Անվտանգ քորոցները օգտագործվում են նույնիսկ սպորտում: Դրանք մի տեսակ փրկարարներ են լողորդների մկանային ցնցումների դեմ պայքարի գործում: Բաց ծովում լողալիս անհրաժեշտ է քորոց կպցնել լողաթափերին և անհրաժեշտության դեպքում այն օգտագործել: Իսկ ԽՍՀՄ-ում դեֆիցիտի ժամանակ  անվտանգ քորոցները սկրեպաների հետ միասին օգտագործվել են  տարբեր շղթաներ պատրաստելու համար: Ընդհանրապես, իր գոյության պատմության ողջ ընթացքում անվտանգ քորոցը եղել է անփոխարինելի օգնական տարբեր նպատակներով օգտագործման դեպքերում և իրավամբ վաստակել է հանրաճանաչություն ամբողջ աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular