ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք արդեն ունենք շատ լավ ձևավորված իմունային շերտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արձանագրվել են կորոնավիրրուսի «դելտա» շտամով վարակվածության դեպքեր։ Մասնագետներն ասում են, որ այն ավելի արագ է տարածվում։

Այս թեմայով զրուցել ենք վարակաբան Արմեն Օհանյանի հետ։

Հարցին, թե արդյոք նոր բռնկում կարող է լինել, մասնագետը պատասխանել է․ «Նախ ասեմ, որ ինչ վերաբերում է արագ տարածվելուն, Հայաստանի դեպքում սխալ է այդպես գնահատել, որովհետև մենք չունենք արագ տարածում։ Հենց պաշտոնական թվերից ակնհայտ երևում է դա, չհաշված այն, որ հիվանդանոցներում Covid-ով հիվանդների համար մահճակալային ֆոնդի ավելացում ինտենսիվ չի իրականացվում։ Այսինքն՝ արագ տեմպերով հիվանդանոցային բաժանմունքների բացում տեղի չի ունենում, իսկ դա կլիներ, եթե «դելտա» շտամը մեզ մոտ ունենար այն բարձր տարածվածությունը, ինչի մասին խոսվում է։ Դա գալիս է նրանից, որ մենք արդեն ունենք շատ լավ ձևավորված իմուն շերտ։ Այն անձինք, ովքեր արդեն հիվանդացել են, իրենց շրջանում վարակվածությունը շատ ցածր է։ Հիմնականում վարակվածները Ռուսաստանից կամ այլ երկրներից եկածներն են կամ իրենց հետ շփված անձինք։ Այսինքն՝ որպես այդպիսին մենք վարակի ներքին տարածում դեռ չունենք։ Իսկ այդ շփված անձինք էլ մեծամասամբ նրանք են, ովքեր մինչ օրս չեն հիվանդացել։ Այսինքն, կոպիտ ասած, «պոչի» մասն է մնացել։ Հիմնականում նրանք են վարակվում, ովքեր չեն վարակվել։ Եվ, այո, որոշակի քանակով կան կրկնավարակներ, որոնք մեծ դեր չունեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ խուսափում պատվաստվելուց, վարակաբանը ասել է․ «Որովհետև կառավարությունը, նախարարությունն անկեղծ չեն, վարակի հենց առաջին օրերից որոշել են հրամայական խոսել ժողովրդի հետ և իրենց դառը փորձից չեն կարողանում դասեր քաղել, որ մարդիկ հրամանները չեն կատարելու։ Մարդկանց հետ պետք է անկեղծ լինել, բացատրել, գիտակից մոտենալ։ Բազմաթիվ անգամ անդրադարձ եմ կատարել այդ թեմային։ Չի կարելի ստիպողաբար բոլորին անխտիր պատվաստել ու ընդամենը փորձել թվեր նկարել ու ցույց տալ։ Նախ մենք այն հարուստ երկիրը չենք, որ կարողանանք 3 մլն դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերել, որպեսզի ամբողջ բնակչությանը պատվաստենք։ Դա շատ երկար ժամանակ է տևելու և մեծ ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Դրա համար շատ կարևոր է որոշել թիրախային ու ռիսկի խմբերը, չհիվանդացած անձանց, գրագետ բացատրել՝ ում երբ է պետք պատվաստվել։ Այդ դեպքում, ես վստահ եմ, որ պատվաստվելուց հրաժարվողների ճնշող մեծամասնությունը հերթ կկանգնեին ու մեծ հաճույքով կգային պատվաստվելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular