ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոչ ենք անում սպառողներին խուսափել կաթնամթերքի մի շարք արտադրանքների օգտագործումից» (ցանկ). «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Կոչ ենք անում սպառողներին խուսափել կաթնամթերքի մի շարք արտադրանքների օգտագործումից» (ցանկ). «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ

 
«Կոչ ենք անում սպառողներին խուսափել կաթնամթերքի մի շարք արտադրանքների օգտագործումից» (ցանկ). «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ

Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը:

Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ  օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ-ների  որոշ արտադրատեսակներ:

Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ

Կաթնաշոռ դասական  «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով

«Արզնի կաթ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Արզնի կաթ» – 3,2% յուղ., 1լ.  արտադրված 09.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով

Կաթնաշոռ «Արզնի կաթ»  9% յուղ., 180գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ,խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով

Սերով թթվասեր «Արզնի կաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 08.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բիոկաթ» ՍՊԸ

Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ. արտադրված 09.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով

Կաթնաշոռ  «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բոնիլատ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Bonilat» – 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով

Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ.

Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ

Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և  խմորասնկերի  ցուցանիշներով

«Թամարա և Անի» ՍՊԸ

Կաթնաշոռ «Ani Product»  9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով 

«Մարիլա» ՍՊԸ կաթ

Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և  խմորասնկերի ցուցանիշներով

«Չանախ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Չանախ» – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով

Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ,  խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով

Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:

Կոչ ենք անում`

  • Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)
  • Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները
  • Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:

Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական  ռիսկեր:

Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով:

«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular