ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի որ տեսակներն են բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։  Այս հիվանդությունները կարող են խիստ վտանգավոր լինել, իսկ դրանց հետևանքները՝ անդառնալի, ուստի հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել ու կանխել դրանց զարգացումը:

Որպես կանոն սրտանոթային հիվանդությունների զարգացումը մտազուգորդվում է անառողջ կենսակերպի ու վատ սովորությունների հետ, մինչդեռ քչերին է հայտնի, որ սրտանոթային համակարգի վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաև սննդակարգում սննդամթերքի որոշակի տեսակների ներառումը:

Սննդաբանների խոսքով՝ սրտանոթային համակարգի համար առավել վտանգավոր են ռաֆինացված հացահատիկից պարտաստված մթերքն ու ուտեստները, քանի որ դրանց կանոնավոր գործածությունը կարող է դառնալ սրտի հիվանդությունների, այդ թվում նաև սրտի նոպայի հավանականության բարձրացման պատճառ՝ նպաստելով անոթերում ամբարենպաստ փոփոխությունների զարգացմանը:

WebMD բժշկական պորտալի տվյալներով՝ սրտանոթային համակարգի համար վտանգավոր սննդամթերքի տեսակների շարքին կարող են դասվել բրինձը, հացն ու սպիտակ ալյուրից պատրաստվող մակարոնեղենը: Նման մթերքի չարաշահումը, մասնավորապես, բարձրացնում է անոթների ու զարկերակների պատերին փառի կուտակման հավանականությունը՝ դրանով իսկ վատթարացնելով դրանց կծկումների գործընթացը: Սրտի նոպայի հավանականությունը բարձրացնող այս խանգարումն իր հերթին պայմանավորված է լինում աթերոսկլերոզով՝ հիվանդությամբ, որը բնորոշվում է զարկերակներում ճարպային վահանիկների կուտակմամբ: Արյան շրջանառությունը վատթարացնող, անոթները կարծրացնող ու դրանց վնասվածքների հավանականությունը բարձրացնող գործընթացների ֆոնին կարող է զարգանալ սրտի իշեմիկ հիվանդություն, որն էլ նախորդում է սրտամկանի ինֆարկտին:

Ինչո՞վ է սա պայմանավորված

Ինչպես հաղորդում է WebMD-ն, ռաֆինացված հացահատիկներից պատրաստված մթերքը՝ սպիտակ թեփազերծված բրինձը կամ սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու մակարոնեղենը, գործածությունից հետո շատ արագ վերածվում են շաքարի, որն էլ օրգանիզմում պահպանվում է ճարպի տեսքով: Նման խնդրի դեպքում զգալիորեն մեծանում է որովայնի հատվածում կուտակված ճարպերի քանակությունը, ինչն էլ, համաձայն հետազոտությունների, սերտորեն կապված է սրտի հիվանդությունների հետ:

Կանադայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնկականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ռաֆինացված հացահատիկներից պատրաստված մթերքը զրկվում է սպիտակուցների մեծ մասից, ինչպես նաև սննդարար նյութերի մինչև երկու երրորդից: Բացի այդ, մասնագետները նաև պարզել են, որ նման հացահատիկների գործածությունը սննդակարգում կապված է սրտանոթային շատ լուրջ հիվանդությունների զարգացման բարձր հավանականության հետ:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են օրգանիզմի վրա այնպիսի սննդամթերքի տեսակների ազդեցությունը, ինչպիսին են հացը, մակարոնեղենն ու սպիտակ այլուրից պատրաստված տարատեսակ թխուկները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The British Medical Journal պարբերականում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular