ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ կընտրի Մոսկվան.168am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ և ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկների մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ գործընկեր երկրներին:

Նախօրեի Կառավարության նիստում նա ներկայացրեց Հայաստանի կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ:

Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 29-ին կառավարության նիստում ուրվագծել էր ՀՀ կառավարության պատկերացումը, ինչպես նաև ընդգծել էր միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

Այս կոնտեքստում նա կարևորեց հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որի առանցքային ուղերձը, նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը՝ զուգահեռաբար կարևորելով ՀՀ ԱԳՆ հուլիսի 30-ի հայտարարությունը, որով հայկական կողմը ողջունեց համանախագահողների հայտարարությունը:

«Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նաև նշեց, որ վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում է ընդգծել, որ «Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների»:

Ըստ նրա, իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: «Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից:

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան»,- ասաց Փաշինյանը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում նշեց, որ թվում է, թե Մոսկվայի համար բարդ իրավիճակ է ուրվագծվում հակամարտության գոտում, քանի որ հետպատերազմյան իրավիճակը չմնաց նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, և Ադրբեջանը սկսեց կրկին ուժի լեզվով խոսել, որի պայմաններում հնարավոր չէ բարիդրացիություն, առավել ևս՝ երկխոսություն Հայաստանի հետ ապաշրջափակման և դեմարկացիա-դելիմիտացիայի շուրջ, սակայն այդ ուժի կիրառման հետևանքով ՌԴ ներկայությունն էլ ավելի ընդլայնվեց ռեգիոնում՝ հայկական կողմի դիմումի համաձայն:

«Ես կարծում եմ՝ Ալիևին ձեռնտու է այս դասավորությունը, քան, եթե արևմտյան որևէ երկրի կամ կազմակերպության ներկայացուցիչ ամրապնդվեր տարածաշրջանում: Հարցերը չափազանց շատ են: Այս ամենին զուգահեռ՝ հայկական կողմի նոր առաջարկներում շեշտը դրվում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վրա և, ըստ էության, առաջարկ է արվում բարձրաստիճան բանակցություններ սկսել այդ ձևաչափի շրջանակում։ Այսինքն՝ Երևանը դիմում է բոլոր կողմերին, զարգացնում է իր բազմավեկտորությունը՝ փորձելով նաև նախաձեռնողականություն դրսևորել գործընթացում, ապա անդրադարձ է կատարվում նաև եռակողմ աշխատանքին։ Այսինքն՝ հայկական կողմն ամեն կերպ փորձում է զուգահեռ բանակցային հարթակ պահել եռակողմի հետ, իսկ Ադրբեջանը ցանկանում է մնալ եռակողմ հարթակի շրջանակում: Մոսկվան դեռ զգուշանում է, և առաջարկների չի արձագանքում, որոնք կհստակեցնեն իր դերը»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա, եթե Մինսկի խումբը սկսի աշխատել ինչ-ինչ տարբերակով, ապա ճգնաժամային իրավիճակ է լինելու, քանի որ Մոսկվան նշել է, որ առաջնահերթություն է համարում Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծումը, իսկ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները Հայաստանի հետ համարում են, որ հակամարտությունը կարգավորված չէ և պետք է բանակցություններ վարել այդ հարցի շուրջ:

Նրա որակմամբ, անընդհատ ստեղծվում են իրավիճակներ, երբ Մոսկվան պետք է ընտրություն կատարի Երևանի և Բաքվի միջև, ու այստեղ բարդ է ասել հնարավոր ելքը:

«Կան շատ հարցեր ու ինտրիգներ և դեռ պարզորոշ հասկանալի չէ, թե վերջնարդյունքն ինչպիսին է լինելու»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular