ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … դեզադորանտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեզոդորանտի պատմությունը սկսվում է շատ դարեր առաջ: Հին Հունաստանի և Հռոմի տղամարդիկ  ունեցել են անուշահոտ խոտաբույսերով լցված պարկիկներ: Դրանք ամրացվելիս են եղել թևատակերին: Հասկանալի է, որ այդ անուշաբույրությունները չէին կարող կարող կանխել տհաճ հոտերի առաջացումը, բայց հաջողվում էր տհաճ հոտերի բույրը որոշակիորեն փոփոխել: Հնում արևելյան երկրներում հայտնի են եղել նաև  աղջիկներին ամուսնանալուն նախապատրաստելու եղանակներ, երբ նորահարսի մաշկին մեկ տարի շարունակ անուշաբույր յուղեր են քսել,  ինչն էլ կանխարգելել է  տհաճ հոտի առաջացումը: Տհաճ հոտի դեմ պայքարելու երկու ձև գոյություն ունի, կամ քրտնարտադրության կանխարգելելը և դրանով իսկ հոտ արձակող մանրէների բազմացման թուլացնելը, կամ էլ  այդ մանրէներին ոչնչացնելը: Չհաշված  ջուրն ու օճառը  սովորական սոդան է հանդիսանում մանրէների դեմ պայքարի առաջին միջոցը: Բանն այն է, որ այն ունակ է չեզոքացնել այն թթվային միջավայրը, որը մանրէներին այդքան անհրաժեշտ է կյանքի համար: ժամանակին հենց սոդան էլ օգտագործվել է տհաճ հոտերի առաջացումը կանխելու համար: Որոշ ժամանակ անց, քրտնարտադրությունը կանխելու համար   սկսել են օգտագործել այնպիսի մածուկներ, որոնք պարունակում էին ալյումինիումի աղեր (դրանք մեխանիկորեն փակում են քրտնածորանները): Ոտքերի ու ձեռքերի գերքրտնարտադրությունը  բուժելու համար օգտագործվել են  կաղնու կեղևի եփուկներ կամ մրջնաթթվի լուծույթներ:  Այդ լուծումներն օգտագործվելիս տեղի են ունենում քրտնածորանների  նեղացումներ: Կաղնու կեղևի եփուկն էլ հենց  համարվում է առաջին հակաքրտինքային միջոցը: 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ում հայտնվել են ժամանակակից դեզոդորանտների առաջին նախանմանակները: Ավելի ուշ՝ 20 տարի անց, օծանելիքագործները ստեղծել են բարդ կոմպլեքսներ, որոնք ունակ են եղել ոչ միայն թաքցնել քրտինքի հոտը, այլ նաև արգելակել քրտարտադրությունը: 1930 թվականին ARRID ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ առաջին դեզոդորանտ- քսուքը (ARRID Cream) և գնդիկային ապլիկատորը (ARRID Roll-On): Իսկ  1935 թվականին ներկայացրել է առաջին դեզոդորոնտ-հակապերսպիրանտը (հակաքրտինքային միջոց)` ARRID Antiperspirant-ը:  Chase Products Co ընկերությունը դարձել է առաջինը, ով կարողացել է արտադրել դեզոդորոնտ-հակապերսպիրանտ աերոզոլային փաթեթավորմամբ: Դա տեղի է ունեցել 1940 թվականի վերջին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ առաջին աերոզոլային բալոնները արտադրվել են Chase ընկերության  կողմից դեռևս 1927 թվականին, բայց այդ ժամանակ դրանցում օգտագործվել են այլ լցոնիչներ: Նախկինում դեզոդորոնտ-հակապերսպիրանտների  հիմնական բաղադրիչը եղել է  ցինկի օքսիդը: Մի փոքր անց սկսել են օգտագործել ալյումինիումի սուլֆատը, ալյումինիումի քլորիդը, ալյումինիումի հիդրոքլորիդը և այլն: Այժմ առավել հաճախ օգտագործվում է ալյումինիումի քլորիդի հեքսահիդրատը: Այդ դեղամիջոցի 10-15%-ոց կոնցենտրացիները օգտագործվում են անութային փոսերի քրտնարտադրության կանխարգելման համար, իսկ ձեռքերի և ոտքերի գերքրտնարտադրության դեպքում  օգտագործվում է դրա 20-40%-ոց կոնցենտրիկ լուծույթը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular