ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է այսօրվա Հայաստանի հերոսը․ քաղաքագետը դիտարկումներ է արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքեր են Նոր Հայաստանի հերոսները՝ ինչպես տեսնում ենք դրանք լրագրողներ, իրավապաշտպաններ են, դարձի եկած երկրապահներ, օլիգարխներ ու գեներալներ, որոնք "անցել" են ժողովրդի կողմը, սակայն նրանցից հերոսներ ու սիմվոլներ կերտել չի ստացվի, ինչպես նաև Հայաստանում հերոս չի կարող դառնալ քաղաքացիական արիություն ցուցադրած նույնասեռականը, ով հրապարակային կերպով քամինգ աութ է կատարում: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է հետևյալի մասին.

«Առանց խորհրդանիշների երկիր

Պետությունները կառուցվում են խորհրդանիշների հիման վրա, իսկ կառավարություններն իրենց լեգիտիմությունը հիմնավորելու համար խորհրդանիշների պաշտամունք են ձևավորում:

Երբ խորհրդանիշներն ու հերոսները վարկաբեկվում են, ապա կամ պետությունները փլուզվում են, կամ նրանց փոխարեն նոր պետություններ են հիմնվում, համապատասխանաբար նոր խորհրդանիշներով:

Օրինակ, Սովետական Միությունը փլուզվեց Գլաստնոստի շնորհիվ, որի ժամանակ մարդիկ Ստալինի մեջ տեսան ոչ թե պատերազմում հաղթած Առաջնորդի, այլ մարդակեր հրեշի, Լենինը պարզվեց սովորական սեֆիլիտիկ էր, Հայաստանում, ասենք, Ղուկաս Ղուկասյանը ծնողներին դավաճանած անբարոյական կերպար էր, իսկ ՔՊ-ի ակտիվիստները, մինչ իշխանության գալը, ընդամենը երեք տարի առաջ, պայքարում էին Սովետական Հայաստանի հիմնադիրների անունով փողոցների անվանափոխման համար: Պարզ է, դա մտածված քաղաքական նախագիծ էր, բնականաբար, ոչ Հայաստանում նախագծված:

Երբ սկսվեց արձանների ու սիմվոլների ավերումը, դա Սովետական Միության ավարտի սկիզբն էր: Նույնը հիմա կատարվում է Ուկրաինայում, այնտեղ հերոսներ են հռչակվում նախկին հակահերոսները, իսկ նախկին հերոսները՝ հակահերոսներ, այսինքն նոր Ուկրաինայի նախագիծ են փորձում ստեղծել:

Այլ օրինակ, ԱՄՆ-ում ու Անգլիայում պղծվում ու ավերվում են նախկին հերոսների արձանները, ամերիկյան դրոշի հանդեպ վերաբերմունքն է փոխվում: Դա ուր կտանի, կտեսնենք ապագայում, սակայն մեր թեման Հայաստանն է: Վերջին երեք տարիներին վերաբերմունքի ինչ փոփոխությունների են ենթարկել Հին Հայաստանի խորհրդանիշները, և որոնք են նոր Հայաստանի խորհրդանիշները:

Օրինակ, հեղափոխության ժամանակ փորձ արվեց գողանալ Հին Հայաստանի հերոսին՝ Ռոբերտ Աբաջյանին, նրա "պապի" միջոցով, սակայն հաջորդ փուլում հակահորոս ու սովորական գող հռչակվեց գեներալ Մանվելը, Մարտի 1-ի պատասխանատու դարձավ Քոչարյանը, հետո հայտարարվեց, որ "հեղափոխությունն" ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հաղթանակը։ Պատերազմից հետո հաղթանակի խորհրդանիշը՝ Շուշին հանձնվեց, պղծվեց Վազգեն Սարգսյան արձանը, ով նույնպես Հին Հայաստանի սիմվոլներից էր։ Ցուցակը կարելի է երկար շարունակել։

Ցանկացած հերոս խորհրդանիշ է, ով իրական կյանքում կարող է բացասական գործեր նույնպես արած լինի, օրինակ, Սուվորովը դաժան մարդ էր, իր կինը դժբախտ ամուսին, Ժուկովը նույնպես չափազանց դաժան էր, իսկ պատերազմի մարշալներն ունեին բազմաբևեռ անձնական կյանք, մասնակցում էին գրաված տարածքների թալանին: Վաշինգթոնը ստրկատեր էր ու իր ռանչոյով ավելի շատ էր զբաղվում, քան պետությունով, որն իր փոխարեն այլ մարդիկ էին իրականում կառավարում ...։

Ցանկացած խորհրդանիշ կարելի է տարբեր կողմերով ներկայացնել, կախված, թե ինչ քաղաքական պրոյեկտ է իրականացվում։
Իսկ ովքեր են Նոր Հայաստանի հերոսները՝ ինչպես տեսնում ենք դրանք լրագրողներ, իրավապաշտպաններ են, դարձի եկած երկրապահներ, օլիգարխներ ու գեներալներ, որոնք "անցել" են ժողովրդի կողմը, սակայն նրանցից հերոսներ ու սիմվոլներ կերտել չի ստացվի, ինչպես նաև Հայաստանում հերոս չի կարող դառնալ քաղաքցիական արիություն ցուցադրած նույնասեռականը, ով հրապարակային կերպով քամինգ աութ է կատարում:

Այդ դեպքում ով է այսօրվա Հայաստանի հերոսը: Դրանից կախված է, թե ինչ քաղաքական նախագիծ է իրականացվում Հայաստանում: Այս պահին կարելի է ֆիքսել, որ մենք չունենք խորհրդանիշներ, Նժդեհի, Վազգեն Սարգսյանի, Մոնթեի ժամանակն ավարտվել է, իսկ նոր հերոսներ դեռ չկան, ինչից կարելի է եզրակացնել, որ ներկայիս Հայաստանում որևէ պետական նախագիծ դեռ չկա: Սա է մեր հիմիկվա գլխավոր խնդիրը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular