ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խմբագրում է կատարվել եռակողմ հայտարարության մեջ՝ հօգուտ հայկական կողմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ոչ հօգուտ հայերի կամ Ադրբեջանի օգտին հնարավոր զարգացումներ ենթադրող սրբագրում է կատարվել: Սակայն չենք կարող անտեսել նաև այն խմբագրումը, որը հայկական կողմի օգտին է կատարվել նույն կետում:

Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.

Կողմերի համաձայնությամբ, Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Степанакертом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута.

Արդեն խմբագրված տարբերակում Ստեփանակերտը փոխարինվել է Լեռնային Ղարաբաղով:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута.

Հիշեցնենք, որ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը, որի շրջանակում ստեղծվել է նաև  «Ղարաբաղի» տնտեսական գոտի, որի մեջ ներառվել էր նաև Ստեփանակերտ քաղաքը, ուստի վերը նշված փոփոխությունը մանրուք չէ:

Նշենք, որ ևս մեկ ավելացում է արվել 6-րդ կետի խմբագրված տարբերակում: Մասնավորապես, նախնական տարբերակում, երբ սահմանվել է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը», նշված չի եղել, որ այն մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: 

Այս մասը հետո է ավելացվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular