ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկեր ջան, մարդիկ նորից հարձակվելու են՝ մնացածը տանեն». Ադրբեջանագետը՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ուրվագծել է ՀՀ կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերը, ինչպես նաև ընդգծել՝ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ նա հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և  սպասում են կոնկրետ առաջարկների:

«Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում:

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»,- նախապես մշակած տեքստից ընթերցել էր Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ բանակցությունների մասին Նիկոլ Փաշինյանի հիշատակումներն ընդամենը նրա ցանկություններն են, որոնք փորձում է ներկայացնել՝ որպես ծրագիր:

«Փաշինյանի հետ ոչ ոք  բանակցություններ վարելու ցանկություն չի հայտնել, առավել ևս, որ Ադրբեջանը շատ վաղուց և շատ հստակ ասել է, որ Մինսկի խմբի շրջանակներում ո՛չ խոսելիք ունի և ո՛չ էլ անելիք: Իսկ Հայաստանն առհասարակ չի մասնակցում որևէ պրոյեկտի. այնպես որ, չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչ ակնկալիքներ ունի և ում հետ է պատրաստվում բանակցել, որովհետև նրա հետ ոչ ոք բանակցելու ոչինչ չունի՝ ոչ՛ ցանկություն, ո՛չ թեմա: Այսինքն՝ դա իր հերթական անհեթեթ տեղեկատվական բացթողումն է, որ հանդարտեցնի հասարակական բորբոքումները»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով Փաշինյանի ընթերցած տեքստի մյուս՝ ուղիղ երկխոսության պատրաստակամության և տարածքներ նվաճելու մտադրություն չունենալու մասին թեզերին՝ Արմինե Ադիբեկյանը նշեց.

«Նա՝ Ադրբեջանի տեսակետից, իր է, առարկա է, և ոչ մի խելամիտ մարդ առարկայի հետ չի բանակցում. նա առարկայի վերաբերյալ բանակցում է մեկ ուրիշ սուբյեկտի հետ, որը տվյալ պարագայում հանդիսանում է Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է սպառազինություններին և բանակի վերափոխմանը,  ես մի պարզ հարց ունեմ՝ իսկ ի՞նչն էր խանգարում Փաշինյանին 2020 թվականին հնարավոր ագրեսիայից պաշտպանել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, եթե նա դրա համար ուներ բոլոր հնարավորությունները, բոլոր նախազգուշացումները և պատրաստակամությունը ամբողջ հասարակության՝ ներառյալ ընդդիմադիր դաշտի աջակիցներն այդ գործում:

Նա սաբոտաժի ենթարկեց այդ գործընթացը, նա նվիրեց տարածքներ. այժմ նա ինչի՞ց է ուզում պաշտպանվել, եթե առանց մի կրակոցի շարունակում է հանձնել:

Երկրորդը՝ նվաճելու համար նա պետք է ունենա ռեսուրս, պետք է ունենա հնարավորություն և ամենակարևորը՝ խիզախություն. դրանցից ոչ մեկը Փաշինյանը չունի:

Եվ երրորդը՝ հենց այս պահին Ադրբեջանը գրոհական սպառազինություն է գնում, նոր պայմանագրեր է կնքել: Այսինքն՝ Ադրբեջանն ակնհայտ, անթաքույց, բացահայտ պատրաստվում է նոր նվաճումների, նոր գրոհների, իսկ Փաշինյանը շարունակում է իր հիմար, անհեթեթ թեզերը «բառաչել» առ այն, որ նա պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցե՞լ: Ընկեր ջան, մարդիկ նորից հարձակվելու են՝ մնացածը տանեն»:

Դիտարկմանը, թե գուցե Նիկոլ Փաշինյանի  ասածը դրսի լսարանի համար է՝ ցույց տալու բանակցելու պատրաստակամությունը, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Դրսի լսարանը թքած ունի իր պատրաստակամության վրա, որովհետև դրսի լսարանն արդեն իր աշխարհագրությունը, իր պլանները գծել է, և այդ պլաններում Հայաստանը մասնակից չէ: Վերջացան այն ժամանակները, երբ Հայաստանը սուբյեկտ էր.  2020 թվականի նոյեմբերի 9-ից Հայաստանը վերածվեց առարկայի, և ինչի՞ մասին է այդ առարկան պատրաստվում բանակցել սուբյեկտների հետ, որոնք նրան որպես այդպիսին չեն ընդունում, չեն ընկալում՝ ինձ համար հանելուկ է:

Այժմ Հայաստանը լուռումունջ կատարում է այն ամենը, ինչ նրան հրահանգում են Մոսկվայից, Բաքվից կամ Անկարայից»:

Արմինե Ադիբեկյանը հավելեց՝ ստեղծված իրավիճակում այս պահին որևէ ելք չի տեսնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular