ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  ՀՀԿ   փոխնախագահ Արմեն  Աշոտյանը:

Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար:

Քանի ԱԺ աշխատանքներում դադար է առաջացել, փորձեմ կրկին հանգամանորեն անդրադառնալ այս հարցին՝ բացահայտելով այն վտանգները, որոնք կառաջանան կապիտուլյանտ իշխանությունների հերթական արկածախնրության պատճառով:

Նախ հիշեցնեմ, որ Հայաստանը մեր օրոք մշտապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ ազգերի ինքնորոշոման իրավունքի խնդիր: Բազմիցս բացատրել ենք նաև, որ տարածքային ամբողջականության հարցը չի հակադրվում ինքնորոշման իրավունքին, քանզի առաջինը միջպետական հարաբերությունների խնդիր է, իսկ երկրորդը մետրոպոլիա – ռեգիոն հարթության մեջ է:

Արտաքին աշխարհի առումով այս հայտարարությունները ամրագրվել են նաև Հայաստանի և Ադրբեջան անդամության գործընթացներով տարբեր միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում և Եվրոպայի Խորհրդում:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր թողած ժառանգությունը ներառում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրագույն մակարդակում ամրագրված երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի:

Հերթով քննարկենք:

1. Արցախյան վերջին պատերազմը խախտեց այս սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառումը, և Ադրբեջանը, օգտվելով տգետ պոպուլիստների շնորհիվ առաջացած բարենպաստ պայմաններից, ուժային ճամապարհով, միջազգային հանրության լռության և դրան հաջորդած կապիոտւլյացիոն հայտարարաության պարագայում, զավթեց Արցախի տարածքի մոտ 75%-ը: Այսնինքն, խախտվեց Արցախյան կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Իդեպ, առ այսօր Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ուժի գործադրման սպառնալիքով:

2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը սահմանների դելիմիտացիայի մասին նշանակելու է, որ կարգավորման փաթեթից դե ֆակտո իրացվելու է նաև տրածքային ամբողջականության սկզբունքը, անգամ այն պարագայում, եթե այսօրվա կապիտուլյանտներին դեմ չտան մի տարբերակ, որով միանգամից ու վերջնականորեն կամրագրեն Արցախի մնացյալ հատվածը Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ այդ հնարավոր փաստաթուղթը նաև նոր ականներ է դնելու Հայաստանի համար՝ վերակենդանացնելով անկլավների հարցը և անվտանգային նոր ռումբեր տեղադրելով Հայաստանի կենսական կոմունիկացիաների տակ:

Այսպես կոչված անկլավների հարցը լուծվել էր ռազմական փոխադարձության սկզբունքով դեռևս առաջին պատերազմի ընթացքում՝ տարածքների փաստացի և ուժային փախանակաման սկզբունքով՝ Արծվաշենը երեք ադրբեջանաբնակ գյուղերի դիմաց: Վերանկլավացման գործընթացը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին:

3. Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից չիրացված, “անտեր եթիմի” կարգավիճակում է մնալու միայն մեկ սկզբունքը՝ մեզ համար կարևորագույն ինքնորոշման իրավունքը:

Պետք չէ Քիսինջեր կամ Բժեզինսկի լինել, հասկանալու համար, որ փաթեթի տակը մնացած այս խնդիրը առանձին, ինքնուրույն իրացվելու շանս այլևս երբեք չի ունենալու, այսպիսով խաչ դնելով հայկական Արցախ պահպանելու հնարավորության վրա:

Ամփոփելով՝ մի պատկերավոր օրինակ բերեմ:

Աշխարհի և ոչ մի նորմալ վիրաբույժ չի կարի այն վերքը, որի տակը թարախակալած է և արյունահոսոխ: Անշուշտ նման վերձը երբեք չի լավանա, ավելին, այն ուղղակի վտանգ կհանդիսանա հիվանդի կյանքի համար:

Հիմա նույն բանը ուզում են անել Արցախի հետ՝ չի կարելի գնալ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի առանց Արցախի կարգավիճակի խնդրի վերջնական հստակեցման:

Ավաղ, մեր երկիրը դժբախտաբար ներկայացնող ղասաբը դա չի հասկանալու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular