ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Lufthansa-ն բացեց իր նոր երթուղին Երևանից դեպի Ֆրանկֆուրտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Lufthansa-ն բացեց Երևանը՝ որպես իր նոր ուղղություն Հայաստանումю

Lufthansa-ն շաբաթական երեք թռիչք կիրականացնի` Ֆրանկֆուրտի իր հանգույց՝ առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն։ Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երևանից։

Այսօր՝ օգոստոսի 13-ին, վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը հպարտությամբ բացեց իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի մայրաքաղաք Երևան: Օդանավը դիմավորեցին ավանդական ջրային կամարով և ղեկավար կազմով: Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, և վայրէջք կկատարի Երևանում գիշերը՝ լուսաբացին: Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:

Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:

Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղևորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և Հայաստանից ճամփորդելու հնարավորություն: Դեպի Ֆրանկֆուրտ այս նոր երթուղին, որն անցնում է 2999 կմ կամ 1615մղոն ճանապարհ, հայերի համար կարևոր ուղղություն կլինի՝ այցելելու և հանդիպելու ամբողջ աշխարհում իրենց համայնքներին ու ընտանիքներին: Շատ եվրոպական տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Ավստրիան և Իսպանիան, գրավում են հայ զբոսաշրջիկներին: Ավելին, տրանսատլանտյան ուղղությունների մեծ մասը, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, հասանելի կլինեն կրթական, բժշկական կամ բիզնես նպատակների համար:
Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.

  • Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից,
  • Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,
  • Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) և Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց այս օգոստոսին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, շնորհավորելով ավիաընկերությանը, նշել է. «Այսօր աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի ավիաընկերություններից մեկը սկսեց թռչել Հայաստան: Վստահ եմ, որ բոլորը շատ ուրախ են նոր ավիաընկերության մուտքի և նոր ուղղությունների համար: Lufthansa-ի ներկայությունը, անշուշտ, կխրախուսի նոր զբոսաշրջիկների՝ մեր երկիր այցելելուն, և Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի»:

«Մենք շատ ոգևորված և հպարտ ենք, որ Lufthansa ավիաուղիներն այսօր բացում է իր նոր երթուղին Երևանից Ֆրանկֆուրտ»,-ժապավենի կտրման արարողությանը նշել է Lufthansa խմբի Արևելյան Եվրոպայի Վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը:

«Այս նոր ուղղությունը դեպի մեր ամենամեծ հանգույց հիանալի նորություն է ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այն կարող է համախմբել ընտանիքներին, ընկերներին և հայ համայնքին: Ավելին, մենք հավատում ենք, որ այս հնագույն քաղաքն ապագայում ավելի շատ այցելուներ կունենա, քանի որ մենք գիտակցում ենք մեր կարևոր դերը տեղական զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Շաբաթական 16 թռիչք դեպի չորս տարբեր հանգույցներ. սա լիովին ճկուն և հարմարավետ ճանապարհորդական տարբերակ է», նշել է Պիտեր Փուլլեմը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular