ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ենթադրում կոմունիկացիաների ապաշրջափակումը կամ «Զանգեզուրի միջանցքի» հավակնոտ նախագիծը

Կառավարության երեկվա նիստում, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ հայտարարել է. «Կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ: Հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը իր հերթին նշել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին, այսինքն, երկու երկրները համաչափ պիտի ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները: Իսկ առանց ենթակառուցվածքների կառուցման հնարավոր չէ ունենալ ապաշրջափակում:

«Ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ենթադրաբար՝ նույն ուղիով է այն վերականգնվելու: Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում է Նախիջևանով, Մեղրիով, խորհրդային տարիներին եղել է նաև Իջևանի ուղղությամբ, տարածաշրջանում խաղաղություն լինելու դեպքում, ենթադրաբար, Իջևանով էլ կարող է անցնել»,- մանրամասնել է նա:

Վերջերս «Ռիա Նովոստին» հոդված էր հրապարակել ապաշրջափակման թեմայով, որտեղ նշվում է, որ Զանգեզուրի միջանցքը հավակնոտ նախագիծ է, սակայն մինչ այսօր դեռ թղթի վրա է: Եվ չկա հստակ պատկերացում, թե ինչ տեսք պիտի ունենա Անդրկովկասի ենթակառուցվածքը:

Մյուս կողմից, լրատվամիջոցի՝ երկաթուղային աշխատակցի հետ զրույցում, ըստ էության, ասվում է այն, ինչ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, թե խոսքը Նախիջևանի հին ցամաքային ճանապարհի մասին է՝ ՀՀ-ից դեպի Ադրբեջան և հետո՝ ՌԴ:

Ըստ գործակալության՝ Նախիջևանի ցամաքային ճանապարհը գործել է և խորհրդային ժամանակաշրջանում, սակայն 1980-ականներին, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվել է, այս երթուղին վտանգավոր է համարվել, և Բաքու-Նախիջևան կարճ այս երթուղին ընդհատվել է:

«Կտրվել է և ճանապարհը նախիջևանյան Շարուր քաղաքից մինչև հայկական Երասխ, որը ուղիղ մուտք էր ապահովում ՀՀ-ից Ռուսաստան: Ընդ որում, Երասխի կայարանից դեպի Իրան ճյուղ կար: Երկաթուղային կապը հայկական Իջևանի և ադրբեջանական ճանապարհատվածի միջև ևս խաթարվել է»,- նշվում է հոդվածում:

Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով՝ դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան:

Ինչ սրբագրում է կատարվել եռակողմ հայտարարության նախնական տարբերակի 9-րդ կետում

Ադրբեջանական կողմը նշում է, որ Զանգեզուրի միջանցքն իրենց համար սկզբունքի հարց է՝ պնդելով, որ դրա մասին խոսվում է 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ:

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոյեմբերյան համաձայնագրի 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Ինչպես նախկին կետերում, որի մասին գրել է 168.am-ը, 9-րդ կետում ևս սրբագրումներ են եղել, մասնավորապես, եռակողմ հայտարարության նախնական տարբերակում նման ձևակերպում է եղել.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Ապահովել նշանակում է՝

– Որևէ բանի իրականացման, կենսագործման անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

Երաշխավորել՝

 Երաշխավորություն տալ ինչ-որ բանի համար։

Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում: Այսինքն, այլ է, երբ դու ես ստեղծում, կառուցում տրանսպորտային հաղորդակցությունը, որի դեպքում դրա ինչպիսին, ինչ «տեսքով» լինելը դու ես որոշում, այլ հարց է, երբ ընդամենը երաշխավորողի դերում ես հանդես գալիս:

Այսինքն, այլ է, երբ դու ես կառուցում քո տունը, որոշում դրա մասշտաբը, այլ է, երբ ընդամենը երաշխավորում ես՝ չի փլվի:

Իսկ թե ինչ տեսակ անվտանգության երաշխավոր է Հայաստանը գործող իշխանության օրոք, մենք արդեն տեսանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular