ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. պայթեցման եղանակներով թալանել են բանկերի մասնաճյուղից մեկը. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետն ու ՀՀ ոստիկանության ՔՀԲ գլխավոր վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բանկերի նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի մեծ թվով աշխատակիցներ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ գտնվում են Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի առաջին տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Այս պահին հանցագործության վայրում հայտնաբերված հանցագործության գործիք մի քանի իրեղեն ապացույցներ նույն բաժնի քննիչ Վահան Վարեկյանի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվում են։ Հանցագործը կամ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով բանկոմատը պայթեցնել, որպեսզի այնտեղ եղած գումարին տիրանան։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևան քաղաքի ոստիկանութան պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր նմանատիպ մեկ այլ բանկի նկատմամբ գողություն տեղի է ունեցել նաև Կենտրոն վարչական շրջանի տարածքում, որտեղ հանցագործին կամ հանցագործներին հաջողվել է պայթեցման եղանակով Սարյան փողոցի վրա գտնվող «Ագբա Կրետիդ» բանկին պատկանող բանկոմատից տանել մոտ 7.5 մլն դրամ, սակայն չեն հասցրել տանել այնտեղ մնացած 3 մլն դրամը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular