ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Շոյգուն Կարապետյանին դաշույն նվիրեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում նախօրեին կայացած Կարապետյան-Շոյգու առաջին պաշտոնական բանակցություններն ուշագրավ արարողությամբ են ավարտվել:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին նրան դաշույն է նվիրել:

«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։

Հարկ է նաև հիշեցնել, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ բուն բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։

«Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։

Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,- նշում է ՊՆ-ն՝ հավելելով, որ Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։

Իր հերթին՝ ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումներին: Իսկ Կարապետյանն ասել է նաև, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի անվտանգային արդյունք է ստեղծում հայ ժողովրդի համար և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղում, այլ նաև՝ Հայաստանի սահմաններում: «Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակցությունների արդյունքներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բանակցություններն ընդլայնված կազմով էին, ինչը ցույց է տալիս դրանց համակարգայնությունը Հայաստանի անվտանգության համար ոչ պարզ ժամանակահատվածում:

Ըստ նրա, ՀՀ ԶՈՒ բարեփոխման մասին խոսակցություններ կային նախորդող ամիսների ընթացքում, սակայն առաջին անգամ դրանք քննարկվեցին նման համակարգային կերպով, կողմերի միջև հրապարակային և առարկայական:

Վերլուծաբանի խոսքով, պատերազմից հետո էլ ականատեսն ենք, որ ՀՀ անվտանգային սպառնալիքները լիովին վերացած չեն, կան խնդիրներ, կան նաև խնդիրներ ՀՀ անվտանգային համակարգում պատերազմից հետո, ու սպառնալիքների ֆոնին այդ խնդիրները պետք է լուծվեն շատ շուտ, և այդ հարցում ՌԴ-ն՝ որպես անվտանգության երաշխավոր, իր անելիքն ունի:

«Հրապարակային խոսակցությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխման մասին շեշտում եմ, դա արտացոլում է այն քաղաքական առաջնահերթությունը, որը տալիս է այդ հարցին նաև Ռուսաստանը տարածաշրջանում։ Այսինքն՝ ՌԴ-ին հարկավոր է անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև սա արձագանք է այն անվտանգային խնդիրներին, որոնք հայկական կողմը բարձրացնում է ՀԱՊԿ-ի առջև: Ռուսաստանը ցույց է տալիս, որ կա անվտանգության խնդիր, և ՌԴ-ն պատրաստ է աջակցել խնդիրների լուծմանը, որը երկրի համար ավելի նախընտրելի պետք է լինի, քան օտարերկրյա բաղադրիչի ավելացումը:

Այսինքն՝ կարևորվում է ոչ թե ուղիղ կերպով ՌԴ ներուժի ավելացումը, ուժեղացումը ՀՀ-ում, թեև դա ևս ինչ-որ մասշտաբով արվում է,  քանի որ հենակետեր են ավելանում, սահմանապահ ծառայության աշխատակիցներ, այլ սեփական ռազմական ներուժի ձևավորումը, սակայն կարելի է ենթադրել, որ համատեղ ծրագրերը կավելանան, և այս գործընթացում հավաքական բաղադրիչը ևս կաշխատի:

Իսկ ամփոփիչ նվերի արարողության իմաստը, կարծում եմ, պարզ էր, քանի որ լինելու են կարծես սպառազինության մատակարարումներ, որոնք պետք է ուղղվեն ՀՀ անվտանգության բարձրացմանը սահմանային միջադեպերի ֆոնին: Դա խորհրդանշական գործողություն էր: Ռուսաստանը ուղերձ է հղում, որ պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները, եթե կա ծրագիր, պատասխանատվության զգացում և հստակ գիտակցություն, թե ինչ է հարկավոր ՀՀ անվտանգությանը: Ռուսաստանը կողմերին կառուցողական դաշտ է փորձում փոխադրել, լուծել նաև սահմանային քաղաքական հարցերը, բայց դա պետք է տեղի ունենա կայուն իրավիճակում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular