ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնում ապահովված խավն է բնակարան գնում, ոչ թե երիտասարդ ընտանիքը․ ինչ միտում ունի եկամտահարկի վերադարձի դադարեցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Կառավարությունը հայտարարեց, որ Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն, անդրադառնալով ներկայիս իշխանության  կողմից կատարվող օրենսդրական փոփոխությանը, այն որակեց ճիշտ մոտեցում, ավելին՝ փոքր-ինչ ուշացած։

«Առաջին, երկրորդ գոտին հանում են, ճիշտ են անում, իսկ ո՞վ է ասել, որ պետք է անպայման կենտրոնին օգնենք։ Կարծում եմ՝ ոչ ոքի դուր չի գալիս երեկոյան Երևանի կենտրոնի փողոցների գերբեռնված վիճակը։ Կյանքի համար նորմալ պայման պետք է ունենա՞ քաղաքի բնակիչը, թե՞ ոչ։ Գերծանրաբեռնված վիճակը մինչև ուր է գնալու։ Մենք գործ ունենք նաև քաղաքաշինական աղետի հետ, որը վաղուց է սկսվել, ով որտեղ ազատ տարածք է տեսել կառուցապատում է արել։ Կառուցապատում հանուն ինչ-որ տնտեսական ցուցանիշների, կարծում եմ, ճիշտ չէ։ Եկամտահարկի փոփոխությունները տեղին են, նույնիսկ՝ ուշացած։ Միակ մտահոգությունս այն է, որպեսզի հետագայում տրանսֆորմացվի դեպի այլ ուղղություն, որ ավելի թիրախավորված սոցիալական բնույթ ձեռք բերի և եկամտահարկի օրենքը որոշակի սոցիալական բաղադրիչ պարունակի այն խավերի համար, որոնք չունեն բնակարան և ուզում են ձեռք բերել։ Մարդիկ կան, որոնք ունեն 3-4 բնակարան, բայց ունեն բարձր եկամտահարկ, ձեռք են բերում 5-րդը, ինչը նորմալ չէ»,- նշեց նա։ 

Քարամյանի խոսքով՝ ի սկզբանե ներդրված գործիքը, որը հետապնդում էր որոշակի նպատակներ, ներկայումս դրան չի ծառայում, հետևաբար իր մեծ ցանկությունն է, որ այն ձեռք բերի հստակ սոցիալական շեշտադրում․ «Այսօր այն դարձել է կառուցապատող ընկերությունների գույքի վաճառքի խթանման գործիք, ինչը, բնականաբար, վատ չէ տնտեսության, դրամաշրջանառության և այլ առումներով, սակայն ներկա փուլում առաջնային չէ մեր երկրի համար։ Սոցիալական շեշտադրումները պետք է ուժեղացնել։ Մեր կառավարության ժամանակ ունեինք ընդունած տարածքների համաչափ զարգացման հայեցակարգը և ցանկալի կլիներ, որ այդ համաչափության զարգացմանը ծառայեր ինչ-որ առումով։ Օգնել մարդուն կենտրոնում տուն առնել կամ կառուցապատողին օգնել տունը վաճառելու համար, այն էլ գերհագեցած Երևանի կենտրոնում, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Մեր ժամանակ, երբ այդ օրենքը ընդունվեց, դրանից հետո երկու փոփոխություն արեցինք, որովհետև պրակտիկ հարթության մեջ հասկացանք, որ այն շեղվում է իր բուն էությունից։ Հիմա ճիշտ պահն է գոտիականությունները վերանայելու, ինչ-որ ժամանակ հետո Երևան քաղաքում դադարեցնելու»,- ասաց նա՝ ողջունելի համարելով այդ քայլը։

Անդրադառնալով այն տեսակետներին, թե օրենսդրական այս փոփոխությամբ երիտասարդները զրկվում են բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունից՝ Քարամյանը հորդորեց չխառնել մեկը մյուսի հետ՝ ընդգծելով․ «Կառավարությունն ընդունել է «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրը, երիտասարդների ֆոնի տակ այլ բաներ պետք չէ ներկայացնել։ Այդ ծրագիրը կա և շարունակում է հաջողությամբ աշխատել։ Հիմա դեմագոգիա անել երիտասարդ ընտանիքների անունը շրջանառելով՝ ճիշտ չէ։ Երիտասարդ ընտանիքը կենտրոնում տուն չի գնում։ Ապահովված խավն է գնում, որն ունի կուտակած դրամագլուխ, ունի բաձր աշխատավարձ և դրամագլուխը կարողանում է վերածել անշարժ գույքի։ Հետո նաև ֆիսկալ շրջանառություն չի ավելացվել, որ դրական դուրս գա, ինչը բյուջեի վրա մեծ բեռ է և իմաստ չկա այդ բեռը դնել բյուջեի վրա՝ ինչ-որ շրջանակի համար հնարավորություն ստեղծելով  բնակարան գնել կենտրոնում։ Դրա համար առկա ռեսուրսները պետք  ուղղել այլ տեղ, որպեսզի դեմոգրաֆիան առողջացման միտումներ դրսևորի»,- եզրափակեց Արսեն Քարամյանը։ 

Սոնա Հարությունյան

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular