ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանը «Թալիբան»-ին առաջարկել է կիսել երկրում իշխանությունը, սակայն մի պայմանով. Al Jazeera

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի իշխանությունները «Թալիբան» արմատական շարժմանն առաջարկել են մասնակցել երկրի կառավարմանը՝ պայմանով, որ թալիբները դադարեցնեն բռնությունները: Այս մասին հինգշաբթի ՝ օգոստոսի 12-ին, հայտարարել է Al Jazeera-ն:

Կառավարության աղբյուրը հաստատել է գործակալությանը, որ Աֆղանստանի կառավարությունն առաջարկել է թալիբներին կիսել իշխանությունը երկրում միայն այն դեպքում, եթե բռնությունը դադարեցվի: 

Ըստ աղբյուրի, այս առաջարկը փոխանցվել է Կատարի միջոցով, որտեղ ներկայումս ընթանում են Աֆղանստանի խաղաղության բանակցությունները:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular