ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կապիտուլյանտ, հողատու»․ ինչի՞ց են դիվոտում իշխանականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուրջ երկու շաբաթ Ազգային ժողովի անպտուղ քննարկումներին հետևող ՀՀ քաղաքացին կարող է «տարօրինակ» փաստ արձանագրել։ Ընդդիմության սուր, նույնիսկ վիրավորական արձանագրումներն այնքան հունից չեն հանում Ալեն Սիմոնյանին ու նրա խմբակիցներին, որքան «կապիտուլյանտ», «հողատու», «Նիկոլ» բառերը։ Այդ բառերը լսելուն պես նախագահողն անջատում է խոսափողը, իսկ քպ-ական պատգամավորները տեղից սկսում են բղավել և վիրավորել։ Նման պահվածքի պատճառը հասկանալու համար պետք է ընդամենը հիշել քարոզարշավի օրերին Սյունիքում տեղի ունեցած միջադեպը։ Վարչապետի պաշտոնակատարը անվրդով «վայելում» էր «սյունյաց ողջույնները», և միայն «կապիտուլյանտ» բնորոշմանը պատասխանեց՝ «կապիտուլյանտը դու ես»։ Անշուշտ, այժմ էլ «Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխը իր կողմնակիցներին հրահանգել է բոլոր միջոցներով կասեցնել այդ բառերի կիրառումը խորհրդարանում։ Եվ նրա վարժեցրած պատգամավորները դիվոտում են բացառապես ճշմարտությունից։

Ողջ քարոզարշավը «Նիկոլ» մեծ գրառմամբ տարած քաղաքական ուժը վրդովում է նաև իրենց առաջնորդին անունով դիմելու համար, մինչդեռ հենց իրենք էին քարոզարշավն անում վարչապետի անունով։ Ըստ էության, իշխաությունը հրաշալի հասկանում է, որ սուր քննադատությունը ևս քաղաքական պայքարի մաս է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է նախօրեին արձանագրել, որ «դավադիր իշխանությունների գերնպատակն է բերել ԱԺ-ն իրենց պատկերացրած «կոնստրուկտիվ» դաշտ, որտեղ չի խոսվի խայտառակ պարտության, զոհերի, կորուստների և իրենց գործած հանցավոր սխալների և դիտավորյալ արարքների մասին»։ Իսկ «կապիտուլյանտ» և «հողատու» բնորոշումները լիովին արտահայտում են այս դավադիր իշխանությունների էությունը։ Ուստի ընդդիմությունը գտել է Փաշինյանի կողմնակիցների թույլ տեղը, և կարող է ճշմարտությունն ասելով անընդհատ գազազեցնել նրանց, ինչպես ցլերն են գազազում կարմիր կտորից։

Տարոն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular