ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է շարունակենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից բոլոր կոնվենցիաների խախտումների մասին. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանի կարծիքով, Հայաստանի ողջ պետական գործունեությունը պետք է ուղղված լինի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին, այլ ոչ թե ուղղված լինի դրանք առավելագույնս սահմանափակելուն, որպեսզի հեշտացվի պետական իշխանությունների գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից Թովմասյանն իր ելույթում նշեց, որ  շատ դեպքերում օրենսդրական գործունեության իրականացումն ուղղված է եղել ոչ այնքան մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ եղել է շղարշ և նպատակ է ունեցել պետական իշխանության մարմիններ գործունեությունը հեշտացնել:

Պատգամավորն ընդգծեց` մարդու իրավունքների պաշտպանության հարցում պետք է առանձնահատուկ դերակատարություն ունենա խորհրդարանը:

«Պետք է հետևողականորեն ծառայեցնենք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի լիազորությունները՝ պատերազմի արդյունքում մեր հայրենակիցների խախտված իրավունքները վերականգնելու համար: Ի լուր աշխարհի պետք է շարունակենք բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է բոլոր կոնվենցիաները, այդ թվում և բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին 2007 թվականի կոնվենցիան, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան և առ այսօր, միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ, հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին: Ուզում եմ հստակ արձանագրել, որ այսօր առավել, քան երբևէ, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակիչները ունեն մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորության կարիք:

Գիտեք հայտնի GPS-ի գործադրմամբ, շատ դեպքերում միակողմանի քմահաճույքների դրսևորմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո գծվեց Հայաստանի սահմանը, և Հայաստանի քաղաքացին շատ դեպքերում մնացել էր միայնակ թշնամու զինուժի դեմ: Մինչդեռ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, մասնավորապես հոդված 3-ում, սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»,- ասաց Թովմասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular