ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ամենահուզող հարցը երկրի անվտանգությունը չէ, կործանված տնտեսությունը չէ, իրենց մեղքով տապալված բարեփոխումները չեն։ Նրանց ամենաշատը հուզում է ընդդիմադիրների ունեցվածքը, կանանց օժիտներն ու ստացած աշխատավարձերը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Վահե Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում նիկոլական պատգամավորները մի քանի անգամ, տարբեր ձևակերպումներով փորձեցին պարզել, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին տուն Իսպանիայում, երկու բնակարան Երևանում, Այվազովսկու և Սարյանի կտավներ։ Ի վերջո, Վահե Հակոբյանի ունեցվածքի օրինականության հարցը կարող են պարզել այս իշխանությունների կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները, որոնք, սակայն, որևէ ջանք չեն գործադրի Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ապօրինությունները պարզելու ուղղությամբ։ Այլոց կտավների և վարկերի մասին մտահոգվող իշխանականները, սակայն, բառ անգամ չեն խոսի իրենց շարքերում ծպտված, հայտարարագրերում ունեցվածքի մասին չգրող պատգամավորների մասին։

Մամուլը բազմիցս է գրել վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավականող Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ու խոշոր ունեցվածքի մասին, մինչդեռ հայտարարագրում որևէ բառ այդ մասին գրված չէ։ Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ների, Աղաջանյանի ընտանիքին են պատկանում «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Մոսկովյան փողոցում գտնվող «Բել Էտաժ» ֆրանսիական շքեղ ռեստորանը։ Նույն այդ Աղաջանյանին էր խորապես հուզում, թե ինչպես է պատգամավորի աշխատավարձով Վահե Հակոբյանը փակելու Երևանում երկու բնակարանների և Իսպանիայում գտնվող առանձնատան վարկերը։ Նա, իհարկե, բառ անգամ չի ասի, թե որտեղից իր խանութների ցանցն ու ֆրանսիական ռեստորանը։ Ուրիշի աչքի փուշը նկատող նիկոլականները չեն ցանկանա, որպեսզի հանրությունն իմանա իրենց կենսագրության ոչ այնքան պայծառ դրվագները։ Եվ Էդուարդ Աղաջանյանը միակը չէ «Քաղաքացիական պայմանագրում», որ բավական լուրջ ունեցվածք ունի կամ ձեռք է բերել այսպես կոչված «հեղափոխությունից» հետո։ Ընդդիմությունն էլ, կարծես, հակված չէ հայտնաբերելու իշխանականների ունեցվածքը, պարզաբանումներ պահանջելու դրա ծագման վերաբերյալ։

Լևոն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular